03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Նույն չափ գազի ու լույսի գումար ենք վճարում. ոչ մի արտոնություն /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում աշակերտների թիվը պակասել է: Henaran.am-ին դպրոցի ուսուցիչները պատմեցին, որ գյուղից արտագաղթ կա: Պատճառը ոչ թե կրակոցներն են, այլ առաջին հերթին աշխատավայրերի պակասը: ”Կրակոցների ժամանակ էլ ենք դասեր շարունակում անել, չենք ընկճվու, բայց երբ մնում ես միայնակ անպաշտպան թշնամու դեմ, հայրենիքը որքան էլ կանչի, անհանգստանում ես երեխաների ապագայի համար, մտածում ես […]

Թշնամին կրկին ակտիվացել է. կրակոցները դիպել են դպրոցին և եկեղեցուն

Այսօր`հունիսի 26-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում պարբերաբար կրակոցներ են հնչել: Ինչպես Henaran.am-ին պատմեցին գյուղերի բնակիչները`ժամը 16:30-ին գնդակոծվել է Մովսես գյուղը: Գնդակները դիպել էին գյուղի եկեղեցուն և դպրոցին, իսկ Ներքին Կարմիր Աղբյուրում կրակոցները դադարել են ընդամենը րոպեներ առաջ: Թշնամին պարբերաբար կրակ է արձակում եւ բնակիչների խոսքով՝ թշնամու ակտիվացումը կապված է գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանի հետ:     […]

Հանրությունը պետք է վստահի ոստիկանին. Սյունիքի մարզպետ /ֆոտո/

Երեկ Սյունիքի մարզպետարանում մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որին  մասնակցում էին համայնքների եւ հանրակրթական հաստատությունների ղեկավարներ, մարզպետարանի ու մարզային ոստիկանության աշխատակիցներ: Մարզպետը  կարեւորեց  նման ձեւաչափով հանդիպումները եւ նշել, որ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ հանրությունը վստահի ոստիկանին՝ հիմք ընդունելով նրա կատարած աշխատանքը: Վահե Հակոբյանը հորդորեց բաց ու անկաշկանդ զրույցի եւ առաջարկեց  մատնաշնել […]

”Ես չեմ հավատում, որ երբևէ կունենամ բնակարան”. ասում է 85- ամյա միայնակ անօթևան կինը /վիդեո/

”Շիրակ կենտրոնի” աշխատակիցների դիտարկումներով` Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Նրանցից շատերը ավելի քան քառորդ դար բնակվելով ժամանակավոր կոչվող թիթեղյա վագոն-տնակներում, կորցրել են երբևէ բարեկեցիկ բնակարանում բնակվելու իրենց հույսը: Ներկայացվող տեսանյութը 85-ամյա միայնակ տարեց կնոջ մասին է, նա միակ զավակի մահից հետո ամբողջովին մենակ […]

Արսեն Խոջոյանը կրկին հետազոտվեց

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության: Նրան հետազոտել են թերապեւտը, նյարդաբանը, ինչպես նաեւ Երեւանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության եւ քաղաքականության վարչության մասնագետները, Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետների հետ քննարկելով եւ վերլուծելով բուժզննության արդյունքները՝ Արսեն Խոջոյանի առողջական […]

Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների կատարած հանցագործությունների վաղեմության ժամկետն անցել է

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն  անդրադառնալով  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա մերձավորների կատարած հանցագործությունների մասին Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայտարարություններին՝ նշեց, որ  այդ գործողությունների վաղեմության ժամկետները լրացել են:  “Եթե ծանոթանաք նրա ներկայացրած փաստերին, այդ պայմաններում կգաք մի կարեւոր եզրակացության, որ անկախ նրանից նման բաներ եղել են, թե՝ ոչ, մեծ մասը կատարել է այն […]

Հիմա էլ Կալաշնիկովի արձան

Facebook սոցիալական ցանցում սկսել են քննարկել Գյումրիում լեգենդար զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի տեղադրումը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մասնավորապես գրել է, որ  արձանի տեղադրումը ստրկամտություն է:  ”…Այն, որ Կալաշնիկովը համաշխարհային դեմք է զինագործության ոլորտում, դա փաստ է: Բայց մեզ ինչ: Ինչո՞ւ հենց նրա: Մարդու, որի ”ստեղծագործությունը” բերում է դժբախտություն, սուգ և արհավիրք միլիոնավոր մարդկանց […]

Շենացրու գյուղդ

Գյումրիի, Վանաձորի, Իջեւանի, Թալինի երիտասարդները զարգացնում են ձեռնարկատիրական հմտությունները: “Շենացրու գյուղդ” ծրագիրն իրականացնում է “Բարեկամություն” կրթամշակութային ՀԿ-ն` ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Սահմանամերձ գյուղական համայնքների 18-30 տարեկան շուրջ 80 երիտասարդներ մասնակցում են “Ձեռներեցության հմտություններ” խորագրով 5-օրյա դասընթացների: Երիտասարդները ծանոթանում են ձեռներեցությանը եւ բիզնես պլանավորմանը, ստանում ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի, […]

Մաքսիմ Հակոբյանը հարատեւության անսամբլ է ստեղծել

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի եւ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի մասին մամուլի հրապարակումներին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Քաջարանում երբեք լարված վիճակ չի լինում: “Կա աշխատանքային,փոխադարձ հարգանքի մթնոլորտ: Քաջարանը այն քաղաքն է, որ միշտ մեղմել է լարվածությունը,եղել է ու կա որպես արարող, ստեղծագործ մարդկանց բնօրրան: Ու մեր քաղաքում Մաքսիմ Հակոբյանը անուն […]

Եղվարդ. հերթական ջրաշինարարական ծրագիր

Վերջերս ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ջրամատակարարման դադարեցման մասին: Պատճառը Կարբի համայնքի վարչական տարածքում` Արային լեռան լանջին` այգիների մեջ, Ապարան-Երևան ջրատարից դեպի Եղվարդ ձգվող 500 մմ տրամագծով ջրատարի վրա անհայտ անձի կողմից կատարված ապօրինի միջամտությունն էր: Կենարար հեղուկը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով` մատակարարվող ջրի առնվազն 15%-ն արտահոսում էր: Դա էլ, բնականաբար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված