Նոր աղանդը ինքնասպանություն է քարոզում /ֆոտո, վիդեո/
Հայաստան է ներթափանցել ևս մեկ եկեղեցական կազմակերպություն կամ աղանդ: Այն կոչվում է ‘’Նոր ուղի’’ : Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հավհաննիսյանի տվյալներով` աղանդը քարոզում է ինքնասպանություն:
‘’Աղանդի պատճառով ունենք տուժած, ով արդեն 2 անգամ ինքնասպանության փորձ է կատարել և հիմա ունի բավական լուրջ հոգեբանական խնդիրներ’’– պատմեց Հովհաննիսյանը: Տուժածը Հովհաննիսյանի խոսքով՝ ՛՛մեր սիրելի երգիչներից մեկի բարեկամն է՛՛: Անուններ չհրապարակվեցին:
Եւս մեկ աղանդ. Երևանում և մարզերում մեծ թափ է առնում ‘’Աստծո տուն’’ աղանդը, որը մարզերում հասցրել է հավաքագրել 200-300 մարդ.” Հավաքներին մասնակցում են նաև երեխաներ, ինչը օրենքի կոպիտ խախտում է’’, – նշեց Հովհաննիսյանը: ‘
‘’Բազմիցս դիմել ենք օրինապահ մարմիններին` օրենքի փոփոխման խնդրով, բայց բոլոր դեպքերում մերժում ենք ստացել’’- նկատեց ՄԵԼ-ի նախագահը՝ որպես աղանդների տարածման հիմնական պատճառ նշելով թույլ օրենքն ու աղանդների լավ ֆինանսավորումը:
’Աստծո տուն’’ աղանդի հավաքները եւ լողավազանում մկրտության տեսարանները դիտեք ֆոտոշարքում: