04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Հնարավոր է Պերմյակովին տեղափոխեն

«Ես հետաքրքրվում են այն չափով, ինչքան ցանկացած քաղաքացուն է հասու, և գիտեմ այնքանով, ինչքան Գյումրիի մյուս բնակիչները»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ նորություն կա Վալերի Պերմյակովի գործից, ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:  Նա նշեց, որ այժմ քննություն է ընթանում, որի ավարտից հետո կորոշվի դատարանի հարցը: «Դատը անպայման կլինի Հայաստանում, շարունակությունը կորոշվի»: Իսկ հարցին, թե արդյոք […]

«Էս ջուրը մենակ ստեղ ա, ու Չեխոսլավակիա…» /վիդեո/

«Բա քաղաքապետը ինչ անի, իրա ձեռքում ինչ կա: Գործ չկա աշխատենք»,-այսպես ասացին նարդի խաղացող ջերմուկցիները Henaran.am-ի հետ զրույցում: Նրանք դժգոհեցին, որ ինչ լինում է, տանում են դեպի Դիլիջան եւ Ծաղկաձոր: «Մեր քաղաքն ավելի լավն ա, էս ջուրը ստեղ ա մեկ էլ Չեխոսլավկիա..»,-ասացին մեր զրուցակիցները: Հետաքրքիր զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Հետո էլ փող են ուզում

«Իհարկե, դժվար է, տեսնենք՝ ոնց կլինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ խոսելով էլեկտրէներգիայի թանկացման մասին: Դիտարկմանը, թե նախարարը, ով հաճախ է մարզերում լինում, շփվում ժողովրդի հետ. չի՞ կարծում, որ աղքատության եւ արտագաղթի աճի խթան կլինի այս թանկացումը, նախարարն արձագանքեց. «Չէ, գիտեք, ես առաջարկում եմ, որ առաջին հերթին աշխատատեղեր ստեղծենք: […]

Շարունակում է անձրեւել

Հունիսի 10-14-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:  

Մի քանի հոգի եթե կշտանան … Վարդան Ղուկասյանը չի լռելու

Գյումրու նախքին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեմ է յուրաքանչյուր, այդ թվում և էլեկտրաէներգիայի թանկացմանը: «Ես ժողովրդի կողմնակիցն եմ, և պետք է իրոք ժողովրդին հասկանալ: Որոշումներ են  կայացավում, և ես ինչքան տեսնում եմ՝ ոնց որ բոլորը ժողովրդի դեմ լինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետը: Ղուկասյանը զարմանում է, որ ատոմակայան ունեցող երկիրը կարող է այսքան անգամ էլեկտրաէներգիան թանկացնել. […]

Հրդեհ շշերի արտադրամասում

Հունիսի 10-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան մայրուղում գտնվող շշերի արտադրամասում:Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/10 հասցեում՝ «Սարանիստ» ՍՊԸ-ում, ապակյա տարրաների գործարանում: Այրվել է կառավարման սենյակը 50քմ: Հումքի հալեցման վառարանից տեղի է ունեցել […]

Նախարարը` Ջերմուկի մոծակների դեմ. Ժողովուրդ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ղեկավարած ոլորտում առկա բոլոր խնդիրները լուծել է և սկսել է անհանգստանալ Ջերմուկի մոծակներով: Առողջարանային այս քաղաքի մոծակների դեմ պայքարի նպատակով ՀՀ կառավարությունը նիստի ժամանակ ԳՆ-ին կհատկացնի 15 մլն դրամ: Հիշեցնենք, նախորդ տարի Ջերմուկի մոծակների դեմ պայքարի նպատակով հատկացվել էր 4 մլն 576 հազար դրամ: Սակայն դրանք այդպես էլ չեն […]

Ծառուկյանը կհատուցի. Ժամանակ

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը ստացավ ամբողջական վերահսկողություն Կոտայքի մարզի նկատմամբ. մարզպետը նրա փեսան է, իսկ քաղաքապետ ընտրվեց  Վահագն Գևորգյանը՝ առավելապես Ծառուկյանի աջակացությամբ: Իսկ ինչպես պետք է Ծառուկյանը փոխհատուցի իշխանությանն իր նկատմամբ դրսևորած նման բարեհաճության դիմաց, կամ հանուն ինչի իշխանությունը Կոտայքի մարզը թողեց Ծառուկյանի տնօրինման տակ: «Ժամանակի» տեղեկություններով՝ Կոտայքի մարզում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման գործընթացի […]

Հակառակորդը կրակել է բնակելի տների ուղղությամբ.հրադադարի խախտում/ֆոտո/

Այսօր, կեսգիշերին հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակելի տների ուղղությամբ: Մեզ հետ զրույցում գյուղացիներից մեկը նշեց, որ վնասվել է իր հարևանի լուսամուտը՝ կոտրվելով ապակին: Գյուղացին նկատեց, որ իրենք սովորել են ապրել կրակոցների հարևանությամբ, սակայն զայրանում են, երբ բնակելի տների ուղղությամբ են կրակում: «Խուճապ չկա և չի կարող լինել»,-ասաց մեր […]

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների հաղորդումը` ՀՀ եւ ՌԴ իրավապահների ապօրինությունների մասին

Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները 2015թ.-ի հունվարի 13-ին ժամը 00:15-ին հայտնաբերել են հայ-թուրքական պետական սահմանին ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձին և այդ մասին որևէ տեղեկություն չեն փոխանցել ոչ՛ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ոչ էլ՛ ՀՀ Իրավապահ մարմիններին: Հետագայում, երբ պարզ է դարձել, որ այդ անձը եղել է հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի