16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հետո էլ փող են ուզում

«Իհարկե, դժվար է, տեսնենք՝ ոնց կլինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ խոսելով էլեկտրէներգիայի թանկացման մասին: Դիտարկմանը, թե նախարարը, ով հաճախ է մարզերում լինում, շփվում ժողովրդի հետ. չի՞ կարծում, որ աղքատության եւ արտագաղթի աճի խթան կլինի այս թանկացումը, նախարարն արձագանքեց.

«Չէ, գիտեք, ես առաջարկում եմ, որ առաջին հերթին աշխատատեղեր ստեղծենք: Խոշորացման հետ կապված էլ ասում եմ, որ եթե լինեն աշխատատեղեր, արտագաղթն էլ չի լինի:

Այդ ամենի մասին մենք մտածում ենք, դրա համար յոթ համայնք որ միացնում ենք, պետք է դրանց կենտրոնում աշխատատեղ լինի, որ տարբեր գյուղերից ճանապարհները վերանորոգեն, մարդիկ գան, աշխատեն, չգնան այլ երկիր աշխատելու: Շատ ժամանակ գնում են, հետո զանգ են տալիս, փող են ուզում, որ փող ուղարկեն, մարդիկ գան տուն»:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ