18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մի քանի հոգի եթե կշտանան … Վարդան Ղուկասյանը չի լռելու

Գյումրու նախքին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեմ է յուրաքանչյուր, այդ թվում և էլեկտրաէներգիայի թանկացմանը: «Ես ժողովրդի կողմնակիցն եմ, և պետք է իրոք ժողովրդին հասկանալ: Որոշումներ են  կայացավում, և ես ինչքան տեսնում եմ՝ ոնց որ բոլորը ժողովրդի դեմ լինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետը: Ղուկասյանը զարմանում է, որ ատոմակայան ունեցող երկիրը կարող է այսքան անգամ էլեկտրաէներգիան թանկացնել.

«Եթե մենք ատոմակայան ունենք, այդ ռադիացիաները մեր մարմնով ենք դուրս տալիս, ինչ հիվանդություններ ասես՝ մենք չենք կրում, ի՞նչի պիտի էլեկտրաէներգիան  թանկանա:

Գիտեք՝ երբ նավը խորտակվում է, SOS են սեղմում, հիմա Գյումրին SOS-ի մեջ է: Ես կարող եմ բարձրաձայնել և ասել, որ քաղաքը դատարկվում է:

Երևանի չորս բոլորի գյուղերը դարձան քաղաքներ, քաղաքներն էլ, չգիտեմ՝ ուր են եկել հասել, բայց ցավոք սրտի, այս քաղաքը որ քաղաք էր, ու շատ քաղաքներ գյուղեր էին, թեթև արդյունաբերությունն ամբողջությամբ այստեղ էր զարգացած, սակայն երկրաշարժից հետո ՀՀՇ-ի ժամանակ ամբողջ մեքենաները վաճառվեցին թուրքերին, որ լինի գյուղաքաղաք: Ցավում եմ, հիմա էլ նման դիրքորոշում կա»:

Դիտարկմանը` արդյոք չպիտի ազգայնացվի ՀԷՑ-ը, քանի որ հերթական անգամ ՌԴ-ն է մեր փոխարեն որոշում թանկացում անել, ինչպես օրինակ` գազն էժանացավ, սակայն ոչ սպառողների համար, Վարդան Ղուկասյանն ասաց.

«Ռուսները մեղավոր չեն, իրենք ասում են՝ էժան ենք տալիս, դուք եք ձեր մեջ թանկ վաճառում: Ես, սակայն, դեմ եմ թանկ վաճառելուն, պետք է մի քիչ կշտանան, մի քանի հոգի եթե կշտանան, երկիրը կհանգստանա»: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ