20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԱՐԶԵՐ

Հանրապետության մի քանի մարզերում ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել

Դեկտեմբերի 6-ին ընթացող Սահմանադրական հանրաքվեից զատ Հայաստանի մի շարք համայնքներում մեկնարկել են Տեղական ինքանակառավարման մարմինների, մասնավորապես` համայանքապետերի և ավագանիների ընտրություններ: Ընտրություններ են մեկնարկել Արագածոտնի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Արմավիրի մարզերում: Ըստ ԿԸՀ պոշտանական կայքի հրապարակած տվյալների` ՀՀ-ում այսօր համայնքի ղեկավար կընտրեն Շիրակի մարզի Պեմզաշեն, Գառնալիճ, Վահրամաբերդ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետական, Տուֆաշեն, Բասեն համայնքներում: Սյունիքի մարզի […]

Դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի միջհամայնքային, ինչպես նաև Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Շիրակի մարզում, Երևան-Սևան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վանաձոր-Ալավերդի, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման […]

Եղվարդում միշտ խաղաղ է. առաջին ընտրողը լռեց/վիդեո/

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 28/01 տեղամասը ընտրողների առաջ իր դռները բացեց ճիշտ ժամանակին: Առաջին ընտրողը ընտրեց  8:00-ից մի քանի րոպե անց: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օրը դեռ նոր է սկսվում, և ինքը ակտիվություն է ակնկալում. «Դե, ցուրտ է բավականին, կիրակի օր է, մարդիկ կգան անպայման: Առավոտը նորմալ […]

Ինչպիսի արդյունք կստացվի հանրաքվեի արդյունքում. սոցհարցում

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կետրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ զրույցում բացահայտեց ընդդիմադիր մարզերը, որոնց բնակիչների մեծ մասը «ոչ» է քվեարկելու սահմանադրական փոխփոխություններին: Դրանք են` Շիրակը, Լոռին և Արմավիրը: «Այո»-ի կողմնակիցները Ադիբեկյանի խոսքով` շատ են հատկապես Սյունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում: «Ոչ»-ի և «այո»-ի կոմնակիցների քանակը գրեթե նույնն է Արարատի, Արագոծտնի և Տավուշի մարզերում: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կետրոնի […]

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Վայոց ձորի մարզում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Վայոց ձորը մեր հանրապետության ամենափոքր մարզերից մեկն է, իսկ բնակչության թվով՝ ամենափոքրը: Բայց սա չի նշանակում, որ մեր ուշադրությունը մարզի նկատմամբ պետք է […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Դժվարանցանելի են Սիսիան-Զանգեր, Սիսիան-Գորիս և Գորիս-Սիսիան միջպետական  ճանապարհահատվածները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]

Վարդենյաց լեռնանցքը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Եղեգնաձորի և Մարտունու ճանապարհաշինական աշխատակիցների կատարած  մեծածավալ աշխատանքների շնորհիվ  դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի  բացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը:

Սիսիանի «Զանգեր» տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ,  Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի  «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարները տեղում կատարում են  մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը:

Տուժածներն այսօր դուրս կգրվեն հիվանդանոցից

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյքում Վանաձորի ԲԿ տեղափոխված ուղևորների վիճակը միջին ծանրության է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի հերթապահ աշխատակիցը: «Տուժածների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Նրանք ստացիոնար բուժում չեն ստանալու և այսօր իսկ ևեթ դուրս են գրվելու հիվանդանոցից»,- ասաց հիվանդանոցի աշխատակցուհին: ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ տուժած ուղևորներից երկուսը Ռումինիայի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված