05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Վայոց ձորի մարզում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Վայոց ձորը մեր հանրապետության ամենափոքր մարզերից մեկն է, իսկ բնակչության թվով՝ ամենափոքրը: Բայց սա չի նշանակում, որ մեր ուշադրությունը մարզի նկատմամբ պետք է […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Դժվարանցանելի են Սիսիան-Զանգեր, Սիսիան-Գորիս և Գորիս-Սիսիան միջպետական  ճանապարհահատվածները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]

Վարդենյաց լեռնանցքը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Եղեգնաձորի և Մարտունու ճանապարհաշինական աշխատակիցների կատարած  մեծածավալ աշխատանքների շնորհիվ  դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի  բացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը:

Սիսիանի «Զանգեր» տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ,  Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի  «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարները տեղում կատարում են  մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը:

Տուժածներն այսօր դուրս կգրվեն հիվանդանոցից

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյքում Վանաձորի ԲԿ տեղափոխված ուղևորների վիճակը միջին ծանրության է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի հերթապահ աշխատակիցը: «Տուժածների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Նրանք ստացիոնար բուժում չեն ստանալու և այսօր իսկ ևեթ դուրս են գրվելու հիվանդանոցից»,- ասաց հիվանդանոցի աշխատակցուհին: ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ տուժած ուղևորներից երկուսը Ռումինիայի, […]

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին միկրոավտոբուսն ընկել է ձորը. ուղևորների վիճակը ծանր է

Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ  Վանաձոր-Ալավերդի ավտոճանպարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Մերսեդես Վիտո» միկրոավտոբուսը (երթուղի` Թբիլիսի-Երևան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, սահել մոտակա ձորակը և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևորներից 3-ը` 1959 թ. […]

ՃՏՊ` Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ իրար են բախվել « Օպել Աստրա » մակնիշի 34 VM 177 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. […]

Ստեփանավանում հացը էժանացել է

Բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը գրում է. «Մոռացա ասել՝ երեկվանից Ստեփանավանում հացը էժանացել է 50 դրամով։ Այն հացը, որ թխվում է Ստեփանավանում։ Մատակարարները վաճառողներին ասել են, որ ակցիա է, մի քանի օրով։ Մեր քաղաքապետը կուսակցական չի»։

Սիսիան-Գորիս, Գորիս-Տաթև ճանապարհահատվածները դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 4-ին` ժամը 12:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գորիսի տարածաշրջանի Սիսիան-Գորիս միջպետական (224-228-րդ կմ) և Գորիսից Տաթևի վանական համալիր տանող հանրապետական (0-7 կմ) նշանակության ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը: Ճանապարհաշինարարները տեղում կատարում են մաքրման և աղով, ավազով […]

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը: Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված