Եղվարդում միշտ խաղաղ է. առաջին ընտրողը լռեց/վիդեո/
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 28/01 տեղամասը ընտրողների առաջ իր դռները բացեց ճիշտ ժամանակին: Առաջին ընտրողը ընտրեց 8:00-ից մի քանի րոպե անց:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օրը դեռ նոր է սկսվում, և ինքը ակտիվություն է ակնկալում. «Դե, ցուրտ է բավականին, կիրակի օր է, մարդիկ կգան անպայման: Առավոտը նորմալ սկսվեց, կա դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ»,-ասաց հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ Եղվարդում ընտրողները միշտ էլ ակտիվ են, սակայն արտառոց միջադեպեր երբեք չեն գրանցվել:
Առաջին ընտրողը ընտրեց և լուռ հեռացավ. «Իմ սրտով ընտրել եմ ու չեմ բարձրաձայնում»:
Մանրամասները՝ տեսանյութում: