04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

«ՎԱԶ-2121»-ը ընկել է ձորը. վարորդը մահացել է

Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Հաղարծին գյուղին հարակից «Բերձենի հողեր» կոչվող սարամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել է ձորը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Վարորդը` 1963 թ. ծնված Ռուստամ Թամրազյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:    

Նախագահը մարզպետին հանձնարարություններ է տվել

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդրի ավարտական փուլի հնարավորինս շուտափույթ (2015-16թթ. ընթացքում) լուծման նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել Վանաձոր և Սպիտակ քաղաքներում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի ավարտական փուլի շահառու հանդիսացող ընտանիքների խնդիրը ֆինանսական օժանդակության հատկացմամբ մինչև տարեվերջ լուծելու ուղղությամբ՝ ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Միաժամանակ, առաջարկություններ ներկայացնել Լոռու […]

Լոռիում յուրահատուկ մարդիկ են բնակվում. Սերժ Սարգսյան

«Վերջին խնդիրը, որի մասին կուզենայի խոսել, դա զբոսաշրջության զարգացումն է մարզում, որտեղ դրա համար կան բոլոր նախապայմանները՝ պատմամշակութային հուշարձաններ, նորմալ ճանապարհներ, յուրահատուկ մարդիկ: Այստեղ ևս մենք պետք է կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»,-Լոռու մարզում տեղի ունցած խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Մարզպետ Արթուր Նալբանդյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի նշած ուղղություններով, ինչպես նաև […]

Թեղուտն այսօր համակարգաստեղծ ձեռնարկություն է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Նախահան իր խոսքում մասնավորապես ասել է. «Թեղուտի կոմբինատն է, և կոմբինատը դրական մեծ ազդեցություն ունի ոչ միայն մարզի տնտեսության, այլ նաև հանրապետության ողջ տնտեսության վրա: Թեղուտն […]

«Վանաձոր-քիմպրոմ»-ի հարցը մինչև դեկտեմբերի 15-ը լուծված կլինի. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Մենք վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել զրուցելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ծրագրերի, խնդիրների մասին, բայց կցանկանայի, որպեսզի այսօր ընդհանրացնենք մեր մոտեցումները, մարզի տնտեսությունը դիտարկենք […]

Բժշկական ծառայություններ սահմանամերձ գյուղերին

«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները շարունակում են իրենց հմտություններով կիսվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ` միաժամանակ տրամադրելով սահմանամերձ համայնքների բնակչությանը մասնագիտական խորհրդատվություն և բժշկական օգնություն: ՀՀ առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խմբի հինգօրյա այցը կենտրոնացած է մասնավորապես Նոյեմբերյանում: Նրանք և «Հայաստան» համահայկական հիմնադրամը այս բժշկական կենտրոնին նվիրաբերելու են մեծ քանակությամբ բժշկական […]

Կազմակերպված խոշոր չափերի գողություններ Գյումրիում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Շիրակի մարզում առանձնապես խոշոր չափերի գողության մի քանի դրվագներ, որոնք կատարվել են նույն անձանց կողմից։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Ախուրյանում 2015 թվականի սեպտեմբերի 16-ին եւ Գյումրիում 2015 թվականի հոկտեմբեր 9-ին տեղի ունեցած առանձնապես […]

Հայաստանում երկսեռ հորթուկ է ծնվել՝ բադի կտուցով

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում նախօրեին արտառոց դեպք է գրանցվել։ Անուշ Կոստանյանի կովը թռչնի գլխով, կովի մարմնով հորթուկ պետք է ծներ, եթե կովը չվիժեր։ «Չէի կարողանում կովին կթեի, անհանգիստ էր, առաջին անգամ էր, ստիպված կանչեցի անասնաբույժին։ Կանչեցինք, եկավ, ասաց, որ կովը վիժում է և բժշկի միջամտությամբ կարողացել են ընկերքից հանել տարօրինակ զանգվածը: Մենք բոլորս մինչև հիմա զարմացած […]

24 ժամ ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված  հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի` Երևանյան փողոցն ու «Արզնի» առողջարանը մասնակի, Մաշտոցի, Խաչատրյան, Առողջարանայինի, Ա. Բարսեղյան, Թումանյան, Չարենցի, Երկաթուղայինների, Ազատամարտիկների, Աղպրակի փողոցների ջրամատակարարումը:

Մահվան ելքով պատահար` Արմավիր-Երևան ճանապարհին

Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1984 թ. ծնված Գառնիկ Սերգոյանի վարած «Մերսեդես Բենց E-280» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները. վերջինիս վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Վթարի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը և երկրորդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի