31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ձյուն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը  09:00-ի դրությամբ, Արտաշավանի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Դիլիջանի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:   Ապարան – Արագած, Սևան – Գավառ, Չարենցավան – Հրազդան, Սիսիան – Գորիս ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:   Անվտանգ երթևեկությունն ապահովելու […]

Ինչ գույն ունի Գյումրին ու ինչ կենդանու է նման (տեսանյութ)

Գյումրիի գոյության մասին որոշել է աշխարհին պատմել «Deem Communications» մարկետինգային և PR-ընկերությունը, որը  մինչև տարեվերջ հետազոտելու է քաղաքն ու քաղաքացուն, ապա, ամբողջացնելով տվյալները, ստեղծելու է Գյումրու բրենդը: Նախաձեռնության նպատակն է  խթանել Գյումրու զարգացմանը՝ բրենդավորելով քաղաքի հայտնի վայրերը, կողմերն ու մարդկանց, այլ կերպ ասած՝ քաղաքային կոլորիտը: Ընկերության ստեղծագործական տնօրեն կանադահայ Րաֆֆի Նիզիբլյանին Գյումրին վաղուց է գերել: […]

Գյումրիում բուհերի միավորումը նորից օրակարգում է․ պարզաբանում է ԿԳ նախարարը /տեսանյութ/

Մի քանի տարի առաջ՝ 213 թվականին,  երբ ԿԳ նախարարը Արմեն Աշոտյանն էր, նախագիծ էր կազմվել, որով միավորվելու էին մեկ շենքում գտնվող Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի,  կոնսերվատորիայի ու թատերական ինստիտուների մասնաճյուղերը՝ հիմնվելու էր նոր  բուհ այս երեքի հիմքի վրա: Ուսանողների ու դասախոսների բողոքները, ելույթները համոզեցին նախարարին ու այս հարցը կասեցվեց: Բայց այս մասին նորից սկսել է խոսել […]

Մարդը փոշմանել է. Մամիկոն Ասլանյանը՝ Արկադի Փելեշյանից/տեսանյութ/

Մինչ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և ՀՎԿ տարածքային ղեկավար Արկադի Փելեշյանի սրորագրած համաձայնագիրը՝  մեկ տարի առաջ Հայկական վերածնունդը կոալիցիա էր կազմել Լուսավոր Հայաստանի և  Բարգավաճ Հայաստանի հետ, որի արդյունքում նախատեսվում էր, որ Լուսավորից Քրիստ Մարուքյանը պետք է դառնա Վանաձորի քաղաքապետ: Սակայն փակ գաղտնի քվեարկությամբ ավագանու հինգ անդամներ քվեարկել էին Մամիկոն Ասլանյանի օգտին:  Հայկական վերածնունդը համարում […]

Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու փոշմանել եմ. Արկադի Փելեշյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին կայացած Վանաձորի ավագանու արտահերթ նիստում ընտրվել է Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ: Նիստին ներկա ավագանու 20 անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներառված միակ հարցին, այդ թվում նաև Արկադի Փելեշյանը: Նիստին չմասնակցեցին «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունների անդամները: Մեկ տարի նիստերը բոյկոտելուց հետո Վանաձորի քաղաքապետ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 09։30-18:00 կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   21.11.2017թ.  Վեոլիա Ջուր ՓԲԸ

Պատվե՞ր է, թե՞ աչք ունեն ռեկտորի աթոռի վրա. ՇՊՀ-ի ռեկտորը բացում է փակագծերը

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, նորից ներկայացնելով տվյալներ բուհի ներկա ու նախկին գործունեությունից:  Ռեկտորը նախ թվերով որոշ տեղեկություններ ներկայացրեց, դահլիճի հիմնանորոգման, աշխատավարձերի չափի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ընդունելության կարգերի խախտումների մասին, ապա պատասխանեց լրագրողների հարցերին: Ս.Մինասյանն հաստատեց, որ մամուլի ասուլիսն հրավիրել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հորդորով, քանի որ պրոֆեսորադասախոսական անձնակազմը հոգնել է […]

Վանաձորում ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկին 6 տարվա ազատազրկում է սպառնում

Անցած տարվա հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի գործով վարույթն իրականացնող մարմինը 2017 թ. նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրել  Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին: Ծննդաբերությունից ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը և որոշակի քննչական գործողություններ իրականացնելու ու նշանակված դատաբժշկական փորձաքննությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված