31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ստիպված են մրսել «սեւ ցուցակում». Ժողովուրդ

Հայաստանի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»։ Պատճառը սպառած գազի դիմաց դպրոցների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան։ Սիաժամանակ Օրաթերթին հայտնի դարձավ որ «Գազպրոմ Արմենիան» դադարեցրել է դպրոցների գազամատակարարումը, ու հիմա՝ ձմռան նախաշեմին, կրթական հաստատությունները հայտնվել են խնդրի առաջ։ Թերթի հետ զրույցում, օրինակ, […]

Ճոճկանի մանկապարտեզում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդություններ

Նոյեմբերի6-ից 10-ն ընկած ժամանակահատվածումԼոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում, որի ընթացքում հիվանդացել է 8 երեխա, նրանցից  5-ը հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն,3-ը բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում: Հիվանդներից 4-ը հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում: Հիվանդների վիճակը գնահատվել է միջին և թեթև, ծանր ընթացքով դեպքեր […]

Կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում

Երեկ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Shasmhyan.com-ը հաղորդում է, որ Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Կարապետյանից, որ Կարճաղբյուր գյուղում ավտոմատից կրակել են իրեն պատկանող КрАЗ մակնիշի 06 ՕԼ 803 համարանիշի ավտոմեքենայի վրա:  Ոստիկանները պարզել են, որ Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 50-ամյա Արսեն Ավետիսյանին պատկանող մթերային խանութի մոտ կայանված է եղել […]

Կարեն Բոթոյանը ներկայացրել է Վարդենիսի նորընտիր համայնքապետին

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կարտերել Վարդենիս համայնք, որտեղ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել է նոյեմբերի 5-ի ընտրություների արդյուքնում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Արամ Հարությունյանին: Հանդիպման ընթացքում Կարեն Բոթոյանը խոսել է համայնքի նորընտիր ղեկավարի Արամ Հարությունյանի անցած աշխատանքային ուղու մասին, նշելով, որ Հարությունյանը կարող է Վարդենիսն ավելի գրավիչ և ժամանակակից դարձնել, […]

Ամուսնալուծությունների թվով առաջատարը Լոռին է

Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ ամենաշատը ամուսնալուծվում են Լոռու մարզում, երկրորդ տեղում է Շիրակի մարզը, իսկ նրան հաջորդում է Արագածոտնի մարզը: 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 ամուսնության հաշվով 493 ամուսնալուծություն է արձանագրվել: Ամենաքիչը ամուսնալուծվում են Գեղարքունիքի մարզում: Ի դեպ, նույ տվյալների համաձայն՝ 2017-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցված 1 000 ամուսնության հաշվով արձանագրվել է ամուսնալուծության 263 դեպք, որը […]

Արտակարգ պատահար. կնոջ հոշոտված դի են գտել

Նոյեմբերի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս: Ըստ Shamshyan.com-ի՝ ահազանգողները հայտնել են, որ այն նմանեցնում են ձեռքի: Նշված վայր են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության […]

Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 5 վիրավոր

Վանաձորում այսօր` նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» եւ «Գռանդ Չեռոկի» մակնիշի ավտոմեքենաները, վերջինս բախվել է էլեկտրասյանը: Վթարի հետեւանքով երկու վարորդներն ու նրանց մեքենաներում գտնվող երեք ուղևորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վիրավորներից 3-ը «ՎԱԶ-21099»-ից են, 2-ը` «Գրանդ Չերոկի»-ից: Վիրավորներից մեկը […]

Վանաձորում մասսայական թունավորման լուրջ վտանգ կա. Հայկական Ժամանակ

Լուծարման եւ ապամոն­տաժման փուլում գտնվող «Վանաձոր քիմպրոմում» առկա քիմիական բազմաթիվ նյութեր լուրջ վտանգ են ներկայացնում: Գործարանում մասնավո­րապես պահվում է մոտ 94 տոննա ամոնիակ, որի տա­րաները քայքայված են:  Այս մասին թերթի թղթակցին ասել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհան­նիսյանը եւ հավելել, որ եթե ամոնիակի արտահոսք լինի, «մասսայական թունավորումներ կլինեն»: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս […]

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի  9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Վ. Սարգսյան, Շիրակացի, Խրիմյան Հայրիկ, Գ. Նժդեհ, Տիգրան  Մեծ, Գորկի, Տերյան փողոցների, Անտառավան, Նորավան տարածքների, Երևանյան խճուղու,  Երկաթ Գծի ավանի, Օդանավակայանի տարածքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լարված իրավիճակ «Վեոլիա ջուր» ընկերությունան Լոռու մարզային տեղամասում /տեսանյութ/

«Վեոլիա ջուր» ընկերությունան Լոռու մարզային տեղամասում լարված իրավիճակ է: Այսօր իրականացված բողոքի ակցիայի ընթացքում աշխատակիցները ներկայացրել են իրենց բողոք–պահանջները: Բանն այն է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունից ազատվել են 5 աշխատակիցներ, 25 հոգի  կանչվել է ատեստավորման, որից 19-ը հրաժարվել է մասնակցել դրան՝ համարելով ապօրինի։ Արդյունքում թե՛ աշխատանքից ազատվածները, թե՛ ատեստավորմանը չմասնակցելու համար նկատողություն ստացածները դիմել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված