17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լարված իրավիճակ «Վեոլիա ջուր» ընկերությունան Լոռու մարզային տեղամասում /տեսանյութ/

«Վեոլիա ջուր» ընկերությունան Լոռու մարզային տեղամասում լարված իրավիճակ է: Այսօր իրականացված բողոքի ակցիայի ընթացքում աշխատակիցները ներկայացրել են իրենց բողոքպահանջները: Բանն այն է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունից ազատվել են 5 աշխատակիցներ, 25 հոգի  կանչվել է ատեստավորման, որից 19-ը հրաժարվել է մասնակցել դրան՝ համարելով ապօրինի։ Արդյունքում թե՛ աշխատանքից ազատվածները, թե՛ ատեստավորմանը չմասնակցելու համար նկատողություն ստացածները դիմել են դատարան։

Աշխատանքից ազատվածների թվում է նաեւ Լոռու մարզային տեղամասի առեւտրային վարչության պետ Հարություն Անտոնյանը: Վերջինիս հոկտեմբերի երկրորդ կեսին ղեկավարությունը նախ նկատողություն է տվել: Մինչ վարչության պետը կդիմեր դատարան՝ ստացած նկատողությունը վիճարկելու համար, նրան օրեր առաջ ազատեցին աշխատանքից:

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ իրենք որպես տնօրեն ընդունում են Հարություն Անտոնյանին և կա՛մ կաշխատեն նրա ղեկավարությամբ, կա՛մ կդադարեն աշխատել այդ ընկերությունում: Նրանց խոսքով՝ իրենք կանգ չեն առնելու և պատրաստ են կիրառել պայքարի ցանկացած տարբերակ՝ աշխատանքային ոտնահարված իրավունքների վերականգնման համար:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ