28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գյումրիում բուհերի միավորումը նորից օրակարգում է․ պարզաբանում է ԿԳ նախարարը /տեսանյութ/

Մի քանի տարի առաջ՝ 213 թվականին,  երբ ԿԳ նախարարը Արմեն Աշոտյանն էր, նախագիծ էր կազմվել, որով միավորվելու էին մեկ շենքում գտնվող Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի,  կոնսերվատորիայի ու թատերական ինստիտուների մասնաճյուղերը՝ հիմնվելու էր նոր  բուհ այս երեքի հիմքի վրա:

Ուսանողների ու դասախոսների բողոքները, ելույթները համոզեցին նախարարին ու այս հարցը կասեցվեց: Բայց այս մասին նորից սկսել է խոսել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա կարծիքով Գյումրին արժանի է ունենալ արվեստի ակադեմիա, միաժամանակ փաստեր ներկայացնում, թե ինչու. «Շիրակի մարզը ունի 4000 ուսանող, Շիրակի մարզը պետք է ունենար 8000 ուսանող: էդ 4000 ուսանողից 2700 մի բուհում են, մյուս 5 բուհերը  ի՞նչ են անում»,-ասաց նախարարը:

Henaran.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք այդ հարցը նորից օրակարգում է, նախարարը հաստատեց՝ նշելով, որ  դրանից տուժում է կրթության որակը, ինչն էլ ստիպում է ուսանողին տեղափոխվել մայրաքաղաք ու կրթությունը շարունակել այլ բուհերում:

ԿԳ նախարարը նաև ակնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի մասին: 20 տարիների ընթացքում մասնաճյուղ մնալը որակեց վիրավորական բուհի համար: Թերևս կարելի  մտածել, որ այն չի կարողացել կայանալ:

«Ինչ է նշանակում մասնաճյուղ, նշանակում է, տեղում չկա կադրերը, պետք է վերևից հովանավոր մայր  բուհ լինի, որ կարողանա բավարարի: 20 տարի տնտեսագիտականը ոտքի չկանգնե՞ց, որ ինքնուրույն դառնա: Որ ասեն, մենք այլևս տնտեսագիտականի մասնաճյուղ չենք ուզում լինել»,-մտահոգություններով կիսվեց ԿԳ նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ