28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մարդը փոշմանել է. Մամիկոն Ասլանյանը՝ Արկադի Փելեշյանից/տեսանյութ/

Մինչ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և ՀՎԿ տարածքային ղեկավար Արկադի Փելեշյանի սրորագրած համաձայնագիրը՝  մեկ տարի առաջ Հայկական վերածնունդը կոալիցիա էր կազմել Լուսավոր Հայաստանի և  Բարգավաճ Հայաստանի հետ, որի արդյունքում նախատեսվում էր, որ Լուսավորից Քրիստ Մարուքյանը պետք է դառնա Վանաձորի քաղաքապետ: Սակայն փակ գաղտնի քվեարկությամբ ավագանու հինգ անդամներ քվեարկել էին Մամիկոն Ասլանյանի օգտին:  Հայկական վերածնունդը համարում է, որ կոալիցիան վերաբերում էր բացառապես համայնքի ավագանու առաջին նիստին. հիմա իրենք իրենց գործողություններում ազատ են: Մամիկոն Ասլանյանն էլ ամեն կերպ փորձում է վերջին իրադարձույունը չկապել ավագանու «տխրահռչակ» նիստի հետ՝ որպես փաստարկ նշելով այն հանգամանքը, որ փակ գաղտնի քվեարկության ժամանակ իր օգտին քվեարկել է ավագանու հինգ անդամ, մինչդեռ Վանաձորի ավագանու կազմում ՀՎԿ-ն ունի չորս մանդատ:

«Բազմիցս ես դիմել եմ ավագանու բոլոր խմբակցություններին՝ անկախ իրենց քաղաքական հռետորաբանությունից և պատկերացումներից, սա Վանաձոր քաղաքն է, էստեղի ավագանիները բոլորը վանաձորցիներ են և քաղաքական ինչ ձևաչափով էլ նրանք վերին ատյաններում, օղակներում շփվեն, Վանաձորի խնդրում նրանք պիտի դրսևորեն ընդամենը միասնականություն ու քաղաքի կառավարմանը մասնակցեն և քաղաքի համար բարի ու նորմալ գործեր անեին»,-ասում է Մամիկոն Ասլանյանը՝ ողջունելով ՀՎԿ խմբակցության քայլը, իսկ դիտարկմանը, թե Լուսավոր Հայաստանը պատրաստվում է դիմել կառավարություն՝ Վանաձորում ընտրություններ անցկացնելու պահանջով, Ասլանյանն արձագանքում է՝ փոխարենը քաղաքի խնդիրների լուծման համար միավորվելու, նրանք շարունակ տարբեր ատյաններ են դիմում՝ տարբեր պահանջներով:  

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ