21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ձյուն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը  09:00-ի դրությամբ, Արտաշավանի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Դիլիջանի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
 
Ապարան – Արագած, Սևան – Գավառ, Չարենցավան – Հրազդան, Սիսիան – Գորիս ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
 
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ