27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Զինվոր ենք…. /վիդեո/

Զինվորի կողքին լինելը առաքելություն չէ, այլ հպարտություն: Զինվորին, Աստծո ներկայությամբ խրախուսելը` հայ մարդու համար ամենաթանկ նվիրումն է: Արսեն սարկավագ Մաթևոսյանը զինվորներին պատմում է հավատի և նվիրումի մասին: Խաչիկ գյուղի զորամասի հոգևոր սպասավորը գիտի, որ հայրենիքը զինվորի տունն է, իսկ հավատը ոգին ու էությունը: «Մենք գնում ենք զինվորի կողքին կանգնելու, իր հետ ծառայելու , իրեն թև […]

Պատգամավորները չեն շտապում (վիդեո)

«Ժամանակն է, որ ամեն ինչ գնահատենք արդյունքի վրա, արդյունքն ու գործողությունը կլինեն, կարող ենք գնահատել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը պատասխանելով հարցին, թե կա արդյոք իշխանության մոտ քաղաքական կամք փոփոխություններ կատարելու:  Ըստ նրա այդ մասին կարելի է վերջնական գնահատական տալ տեսնելով կառավարության ներկայացվելիք ծրագիրը, եթե ծրագիրը հաջողված լինի, այդ դեպքում արդեն կարելի […]

Նկարներից հորդող լույսը /վիդեո/

«Նկարների մեջ նկարներ կան: Կիսով չափ թողնելով նկարների մեջ նկարները՝  աշխատել եմ, որ մարդիկ ամբողջացնեն և իրենք հանդես գան որպես ստեղծագործողներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, ռեժիսոր Ժիրայր Աղավելյանը: Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներից մեկում բացվեց Ժիրայր Աղավելյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Աղավելյանի նկարները հագեցած են գունային ապրումներով: Հոգու ներկապնակից դուրս հորդող գույները […]

«Իրավունքի ու բռնության սահմանները» /ֆոտո, վիդեո/

Այսօր տեղի ունեցավ «Սասնա Ծռեր՝ իրավունքի ու բռնության սահմանները» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը փաստագրական վավերագրումն է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած զարգացումների, ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժի, այդ օրերի հույզերի ու պայքարի։ Henaran.am-ի թղթակիցը զրուցել է «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բաղդասարյանի հետ։ Վերջինս շեշտեց՝ լուսանկարիչները հանրության ուշադրությանը ներկայացրել են իրենց ախատանքի արդյունքները […]

Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխված է (վիդեո)

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ երկրում լուրջ խնդիրներ կան, նախագահ Իլհամ Ալիևը վախենում է  չվերընտրվել և այդ պատճառով էլ այս փոփոխությունները կատարեց: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Ունենալով այսպիսի լուրջ խնդիրներ երկրի ներսում միառժամանակ Ադրբեջանը հավանաբար կհրաժարվի Ղարաբաղը «հետ վերադարձնելու» ցանկությունից կամ վերջին […]

Վերջին հույսը /վիդեո/

«Օգոստոսից ազատված եմ աշխատանքից ու չեմ ստացել  342 հազար դրամ աշխատավարձ: Մեր գործարանից ամենացածրը իմ աշխատավարձն է: Ուզում ենք, ասում են՝ կունենանք կտանք: Մենք էլ ծանր վիճակում ենք: Առանց փող ո՞նց ապրենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրեղավանի շշերի գործարանի արդեն նախկին աշխատակից Հայկազ Գևորգյանը: Նշենք, որ Բյուրեղավանի շշերի գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ, ամիսներ շարունակ […]

Որն էր Ալիևի նպատակը (վիդեո)

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Ադրբեջանի նախագահը ցանկանում է իշխանությունը փոխանցել որդուն: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը: Ըստ նրա մի քանի օր առաջ կայացած սահմանադրական հանրաքվեն աննախադեպ լցոնումներով ու ընտրակեղծիքներով է անցել: «Սպասվում է, որ ԱԼիևը կարող է նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ»,-ասաց նա հավելելով, որ այդ դեպքում նա իր իշխանությունը կերկարացնի մի քանի […]

Արյան գնով կպահենք /վիդեո/

«Ծառայությունը շատ կարևոր դեր ունի տղայի կյանքում: Ծառայությունից հետո տղայի մտածելակերպը ավելի հասուն է դառնում և ինչպես ասում են պատանին բանակից վերադառնում է տղամարդ դարձած»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սահմանապահ Խաչիկ գյուղի զորամասի ժամկետային զինծառայող Էդգար Քամալյանը: Շուտով ծառայությունը ավարտող զինծառայողը ընդգծում է . « Մեր ծովից ծով Հայաստանից մնացել է մի փոքրիկ հատված և […]

Հեռանո՞ւմ է (վիդեո)

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը դեռևս չգիտի` կլինի հաջորդ խորհրդարանում, թե ոչ: Վերջերս կատարած ֆեյսբուքյան գրառման մեջ նման միտք կար: Henaran.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե արդյոք քաղաքականությունից հեռանալու մտադրություն ունի: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի