Չեմ վախենում. վարչապետ (վիդեո)
Վարչապետ Կարեն Կարապետյանն, այսօր, ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց երեկ ՀՀԿ անդամակցած յոթ հազար անդամներին:
Հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված, որ այդ յոթ հազար հոգին մեկ օրում անդամակցեցին ՀՀԿ-ին, նա ասաց, որ մեկնաբանություն չունի այդ կապակցությամբ:
Դիտարկմանը, թե իր հանրապետականացումը իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց, նա պատասխանեց, թե դա դրա համար չէ: Ճիշտն ասած՝ հանրապետականացումը դրա համար չէ. «Ես յոթ պատճառ ասել եմ, թե ինչու եմ դիմել»,-նկատեց նա:
Լրագրողները դժգոհեցին, թե իր թիկնազորը չի թույլատրում հարցեր տալ, ինչին նա արձագանքեց, թե դա թիկնազորը չէ, ապա ասաց, որ լայն ասուլիս կտա. «Ինչու է առավոտից նման ագրեսիա, եղանակը՝ ֆանտաստիկ» է,-կատակեց նա:
Իսկ հարցին, թե չի վախենում, որ ՀՀԿ-ին անդամակցումը կազդի իր վարկանիշի վրա, նա պատասխանեց՝ չեմ վախենում: