06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք ուրախ ու հպարտ ենք. Տ. Մարգարյան /վիդեո/

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ի այսօրվա համագումարից մեծ ակնկալիքներ ունի:

«Համբերեք, համագումարից հետո ամեն ինչ պարզ կլինի»:

Պատասխանելով  հարցին, թե կլինի՞ ինքը ՀՀԿ ԳՄ կազմում, քաղաքապետը նշեց. «Եթե օրակարգում իմ հարցը լինի, ու կողմ լինեն, ուրեմն շատ լավ»:

Անդրադառնալով նրան, որ ՀՀԿ-ում մեկ օրում  7 հազար հոգի անդամակցելու դիմում գրեց՝ նա ասաց.

«Տարին 12 աիս, 365 օր ՀՀԿ-ում նոր մարդիկ են անդամակցում: Մենք ուրախ ու հպարտ ենք, որ ՀՀԿ-ին անդամագրվում են, մանավանդ, որ վերջին շրջանում ՀՀԿ-ական դարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը»:

Տարոն Մարգարյանը նշեց, որ ՀՀԿ-ում շատ ուրախ են ու շնորհակալ, որ բարձր հեղինակություն ունեցող անձն իր ցանկությունը հայտնեց անդամակցել ՀՀԿ-ին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ