19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սառը ցնցուղի էֆեկտ էր /վիդեո/

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի  նշանակումով՝ հայ հանրության որոշակի մասը, իր համար ստեղծեց,  քիչ թե շատ դրական փոփոխությունների սպասման տեսլականը: Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամագրվելու փաստը,սակայն,  սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ: Որոշում ճիշտ ժամանակին էր, թե՞ ժամակակավրեպ: Այս հարցի շուրջ Henaran.am- ի թղթակից Լուսին Ղազարյանը զրուցեց քաղաքագետ Արթուր Ղազարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

«Փողոցում եմ քնում, տառապում եմ….աղաչում եմ տվեք տղայիս». ահասարսուռ և դաժան պատմություն/վիդեո/

«Վեցը տարի է իմ տղային ընկերները   տանից տարել են ու անհայտացրել: Գարիկ Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանը, Վիկտոր Հայրապետյանը ու Արտավազդ Հարությունյանը տարան …..Արայիկը դարձավ անհայտ կորած»,-Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում պատմեց Էմմա Հարությունյանը: Էմմա Հարությունյանը Կապանից Երևան է գալիս հույսով․«Վարչապետը կօգնի»,-ասում է։ «Հարգելի վարչապետ ինձ 10 րոպեյով ընդունեք, խնդրում եմ…..պարոն նախագահ խնդրում եմ՝ տերս դուք […]

Գեղարքունիքի մարզում 2016 թ. հիմնանորոգվել է 28 կմ ճանապարհահատված (վիդեո)

Ավարտվել են Երևան – Սևան – Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի 7,17 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: 2016 թվականի պետբյուջեի ֆինանսավորմամբ այս հատվածում վերականգնվել է ճանապարհի գրեթե 80 հազար քառակուսի մետր մակերեսի ասֆալտբետոնե ծածկը, տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ:

Դեկտեմբերի 11-ին իրականացվելու է Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը (վիդեո)

Երևանում կանանց միջազգային միավորումը՝ IWAY-ը  դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00 – 19:00-ին, կազմակերպում է իր Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը, որը տեղի կունենա Best Western Congress հյուրանոցում: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին խոսեցին Երևանում կանանց միջազգային միավորման նախագահ Արմինե Սարգսյանը, փոխնախագահ Ալենա Դոյերինգը և քարտուղար Գայանե Այվազյանը: Արմինե Սարգսյանն ասաց, որ սա հնարավորություն է տալիս […]

Մինսկի խումբը պետք է հավասարության նշանը հանի (վիդեո)

«Պայմանավորվածությունները պետք է կատարենք, նոր գնանք առաջ: Չի կարելի անընդհատ պայմանավորվածություններ ձեռք բերել և խախտել »,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանի հետ հերթական հանդիպումից` հաշվի առնելով, որ ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ խորհրդին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան ասել էր, որ […]

«Դաբրոների» ինստիտուտը հետ է մնացել (վիդեո)

«Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի ու գործընթացների համար անհրաժեշտություն էր, նրա տեղը չլրացվեց, որոշակի փոշիացում գնաց այդ դաշտում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ իշխանության չլճացման համար ևս պետք է Գ. Ծառուկյանի վերադարձը: Իսկ ինչ ձևաչափով նա կմասնակցի քաղաքական գործընթացներին, Գ. Ծառուկյանն ինքը կհայտնի: Հարցին, թե ճիշտ են լուրերը, թե […]

Ասում եք՝ ձեզնից ի՞նչ ենք ուզում, ձեզնից ոչինչ չենք ուզում. Շարմազանով (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելւ սահմանադրական պահանջ է: Օրենքի վերաբերյալ բազմաթիվ առաջարկությունների առկայությունը նոր դրական գնահատեց ու Կառավարության ներկայացուցչին հորդորեց աշխատել պատգամավորների հետ: «Սա մեր համակարգաստեղծ օրենքներից մեկն է, առանց կայացած տեղական ինքնակառավարման ու օրենքի մենք չենք կարող խոսել ոչ ժողովրդավարությունից, ոչ այլ արժեքներից: Մենք ապակենտրոնացումն ու ՏԻՄ-երը […]

Անբարոյական է. Արմեն Ռուստամյանն՝ ընտրություններից (վիդեո)

«Այս պահին մեր որոշումները հստակ են, որ մենք ընտրությունների ենք գնալու առանձնաբար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ի հետ միասին են գնալու խորհրդարանական ընտրություններին, թե առանձին: Միաժամանակ, պատգամավորը շեշտեց, որ ոչ մի բան չի բացառվում, իրենք պատրաստ ենք ամենալայն համագործակցության, բայց իրենց հետապնդած նպատակների շուրջ: « «Դաշնակցության» […]

Դաշնակցությունը սփյուռքի ֆինանսավորման հետ խնդիր չունի (վիդեո)

«Նման բան չկա: Մեր կառույցի մեջ անընդհատ փորձեր են կատարում ինչ-որ բաներ գտնել, բայց որևէ պառակտում չկա, որևէ մեկի հետ խնդիր չունենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները, թե ՀՅԴ-ի սփյուռքի կառույցները չեն ցանկանում ֆինանսավորել նրանց: Պատգամավորը հայտնեց, որ բոլորովին վերջերս է վերադարձել Ավստրալիայի կառույցից, որտեղ ամբողջությամբ […]

ՀՀԿ-ն երիտասարդացման կարիք ունի. պատգամավոր (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը դեռևս չգիտի՝ լինելու է հաջորդ գումարման խորհրդարանում, թե ոչ: Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ նա ասաց, որ ինչպես կուսակցությունը կորոշի, այնպես էլ կլինի: «Եթե կուսակցությունը որոշի, որ ավելի երիտասարդ կադրեր են լինելու, անպայման կօգնեմ այդ երիտասարդին, եթե ինքը նույն ոգևությամբ ցանկանա աշխատել»: Արմեն Կարապետյանը համաձայն է, որ ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի