20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բարեփոխումները բանակում, առհասարակ, հեշտ չեն լինում. քաղաքագետ/տեսանյութ/

«Հետխորհրդային երկրներից Հայաստանն առաջին էր, որտեղ բանակը միանգամայնորեն իր ազգային ուրույն դիմագիծն ունեցավ»,-այս մասին այսօր՝ հունվարի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

«Բարեփոխումները բանակում, առհասարակ, հեշտ չեն լինում, և Հայական Բանակում նույնպես տեղի ունեցող այդ բաեփոխումները բնավ էլ հեշտ չեն տեղի ունեցել և ունենում: Այնուամենայնիվ, այդ շարժումը, այդ դինամիկությունը չկորցրեց Հայական Բանակը: Այնտեղ, որտեղ զինվորականությունն ազդում է հասարակական կարգի վրա, տեղի են ունենում լուրջ խնդիրներ: Բայց, փառք Աստծո, վերջին 25 տարում հասարակական կարգն ու բանակը գնացել են բալանսավորման ճանապարհով»,- ընդգծեց Արթուր Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ