Աշոտը սիրահարված էր ու պատրաստվում էր հարսանիքի. հերոսի քույրը կարոտում է/տեսանյութ/
Աշոտ Զոհրաբյանը ապրիլյան պատերազմի վերջին զոհն էր: Կյանքը անչափ սիրող Աշոտը միշտ էլ գիտակցում էր, որ զոհաբերության պահը կարող է գալ: Աշոտը ընդամնեը 25 տարեկան էր ու սիրահարված: Պատրաստվում էր հարսանիքի ու բոլոր երազանքները կիսատ մնացին:
Աշոտ Զոհրաբյանի մայրը փորձում է ամուր լինել.« Աշոտս շատ խելացի տղա էր ու դպրոցում շատ լավ էր սովորում: Ստեղծագործում էր ու շատ տաղանդավոր էր: Նա կարող էր ցանկացած բուհ ընդունվել, բայց որոշեց գնալ քեռո հետքերով, որը զինվորական էր: Դպրոցը ավարտելուց հետո ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Զոհրաբյանի մայրը՝ Անահիտ Զոհրաբյանը:
Աշոտը տան ավագն էր , մեկ քույր ու եղբայր ունի: Եղբայրը նույնպես զինվորական է:
Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող Աշոտենց տանը նրա հոգևոր ներկայությունը միշտ կա: Աշոտի մասին պատմող անկյունում նրա անձնական իրերն են ու նկարները:
Վերջերս Աշոտի 8-րդ դասարաննցի քույրը հաղթել է շարադրության հանրապետական մրցությում:«Նամակ զինվորին» վերնագրով շարադրությունը իրականում պատանության շեմին նոր ոտք դնող աղջնակի սրտի խոսքն է ուղղված եղբորը:
Մանրամասները՝ տեսանյութում: