11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«ՀՀԿ-ական լինելը նախ և առաջ պատասխանատվություն է, այլ ոչ թե արտոնություն» (տեսանյութ)

Քիչ առաջ՝ ՀՀԿ ԳՄ, ապա խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց՝  նրանք, ովքեր պնդում են՝  Ծառուկյանը կեղծ ըննդիմություն է ղեկավարում, կամ այն ՀՀԿ-ի պրոյեկտն է, չարաչար սխալվում են:

«Ես ինչ ասում եմ,  նախագահի ելույթիսց եմ ասում: ՀՀԿ-ից սպասվող արտահոսքի մասին խոսելով՝  ասեմ՝ դա անհեթեթություն է: ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է: Ոմանք, հնարավոր է,  դուրս  գան ՀՀԿ-ից: Բայց, միաժամանակ, պետք է նշել՝ վերջին ամիսներին 11 հազար քաղաքացի է անդամագրվել ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է: Այդ կուսակցության նպատակը մեր գաղափարախոսության կյանքի կոչումն է:    Թիմն է որոշում, թե ում կարողություններն ու ու ունակությունները որտեղ պետք է ծառայեցնել: Նախագահը իր ելույթում նշեց՝ մեզ համար իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն:  ՀՀԿ-ական լինելը նախ և առաջ պատասխանատվություն է, այլ ոչ թե արտոնություն», – նշեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ