Ադրբեջանը մտել է մրցավազքի մեջ. նախկին նախարար/տեսանյութ/
«Բանակը ողջ հայ ժողովրդի ձեռքբերումն է և հաղթանակը նույնպես»,-այսօր՝ հունվարի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Անդրադառնալով բանակի սպառազինությանը, նախկին նախարարը նկատեց, որ մեր հակահրթիռային համակարգը վաթսունական թվականների է, սպառազինության մի մասը՝ ութսունականների. «Ու մի մտածեք, թե դրանք վատն են: Ադրբեջանը դրանք չունի, նա մտել է մրցավազքի մեջ, ծախսում է գումարներ ու չի հասնելու իր նպատակին»:
Վաղարշակ Հարությունյանը անդրադարձավ բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների, սպանությունների վիճակագրությանը ընդգծելով , որ չի վստահում տվյալներին. «Ադրբեջանական կողմում այդ տվյալները փակել են, քանի որ շատ ավելի են նման դեպքերը: Պատկերացնո՞ւմ եք՝ այն ծնողների վիճակը, որ կարդում են մամուլում՝ հերթական զոհը բանակում, սա որքանո՞վ է քաջալերում բանակին: Մեր բանակում արձանագրված զոհերը, որքան էլ, որ ցավալի է, նվազագույնն են: Իմ ժամանակ եւս եղել են դեպքեր, երբ զոհված զինծառայողների մայրերը գալիս էին բողոքի ակցիաների: Ասեմ ձեզ՝ ինքնասպանություններն ավելի վատ են, քանի որ զինվորը տասնհինգ րոպեում չի կարող նման որոշում կայացնել, ուրեմն նրան դրդել են, իսկ դա նշանակում է, որ հրամանատարական կազմն իր տեղում չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում: