13 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Ուզում եմ, որ աշխարի բոլոր երեխաները առողջ լինեն ու հաջողակ» /տեսանյութ/

Ազգային ժողովի այգում Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ փոքրիկների համար միջոցառում է կազմակերպվել:  Ութամյա Մանեն ևս եկել էր ԱԺ այգի՝ համերգային միջոցռումը վայելելու:  «Ուզում եմ, որ աշխարի բոլոր երեխաները առողջ լինեն ու հաջողակ», – նշեց Մանեն: https://www.youtube.com/watch?v=3GTAF-hsiBk

«Եթե մարդն իր խղճի, իր Աստծո հետ հաշտ է, ուրեմն երջանիկ է» /տեսանյութ/

Այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը,  ԱԺ-ի այգում լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով լրագրողների հերցին՝ խորհրդային շրջանի երեխանե՞րն էին երջանիկ, թե՞ անկախ Հայաստանի, ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովը  պատասխանեց. «Կարծում եմ՝ երջանկությունը չափման միավոր չունի. եթե մարդն իր խղճի, իր Աստծո հետ հաշտ է, ուրեմն երջանիկ է: Իսկ երեխաների երջանկությունը որն է՝ ուրախ լինի, լավ լինի, ծնողները գլխին լինեն, […]

Պատանի երկրապահները լավագույնն են.Վիգեն Սարգսյան /տեսանյութ/

Պաշտպանության նախարարությունում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Տոնի շրջանակներում էլ կատարվեց «Ազգ-Բանակ» համաժողովում աչքի ընկած սաների պարգեւատրությունը: Լավագույնը ճանաչված բոլոր ինը մասնակիցներն էլ «Պատանի երկրապահ» կառույցից էին: Այդ պատճառով «Պատանի երկրապահ»-ը նաեւ հատուկ մրցանակի արժանացավ: Երկրապահի պատանեկան կառույցի արձանագրած հաջողությունների մասին առանձնահատուկ խոսք ասաց նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ցուցահանդես, փառանոնը […]

Այս տարի նախատեսել ենք 3․2 տոկոս տնտեսական աճ.նախարար/տեսանյութ/

«Այս տարի նախատեսել ենք 3․2 տոկոս տնտեսական աճ»,-այս մասին այսօր՝ հունիսի 1-ին  կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:  «Ապրիլ ամսին մենք ունեցանք 107,5 միլիոն դրամի հարկերի հավաքագրում: Դա այն ամսական ծրագիրն է, որը որ մենք հավակնում ենք, որպեսզի տարեկան առումով մենք ունենանք 1 տրիլիոն 197 միլիարդի հարկերի հավաքագրում: Ի դեպ, նախորդ տարվա […]

Զինվոր, բժիշկ, բարեց, քննիչ…երեխաների` ապագա պլաններից (տեսանյութ)

Պարզվում է` արական սեռի հայ երեխաները ցանկանում են զինվոր դառնալ, հայրենիքը պաշտպանեն, երբ կմեծանան: Իսկ որպես մասնագիտություն նախընտրում են քննիչ լինել, ըմբշամարտով զբաղվել: Աղջիկներն էլ ցանկանում են բժիշկ ու երգչուհի դառնալ: Ինչո՞ւ բժիշկ, որովհետև ասում են, որ ամենալավ մասնագիտությունն է: Երեխաները մյուս բոլոր մանուկներին մաղթում են կապույտ երկինք, երջանկություն: Henaran.am-ի փոքրիկ հարցախույզը երեխաների հետ` տեսանյութում: […]

«Ադեկվատ պատասխան կտանք»/տեսանյութ/

«Լայնամաշտաբ գործողությունների հավանականությունը բացառում եմ, քանի որ թուրքերը ադեկվատ պատասխան կստանան: Նրանք մինչև չպայմանավորվեն Ռուսաստանի հետ հարձակում չեն գործի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հարցերով փորձագետ վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Հացպանյանը կարծում է, որ սպառազինության հարցը Հայոց բանակում լիովին լուծված է: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչպես հրաժարվել ծխախոտից. հոգեբանը մանրամասնում է/տեսանյութ/

«Ծխախոտից կախվածությունը ավելի շատ հոգեբանական է»,-այսօր՝ մայիսի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանը ընդգծում է, որ շատերը ծխում են սուրճի հետ, կամ քեֆի վայրերում, այսինքն՝ ձևավորում են պայմանական ռեֆլեքսներ: Ծխախոտից հրաժարվելու համար հարկավոր է անընդհատ կրկնել.«Ես զզվում եմ ծխախոտից, վատ եմ զգում ծխախոտից և այլն»: Մանրամասները՝ տեսանյութում:

Ծխող կանանց թիվը աճել է.վնասները /տեսանյութ/

«Ինքը ծխախոտը անմիջական վնաս չի հասցնում:Նրա կողքին կան այլ բացասական գործոններ՝ ժառանգականությունը, սննդի որակը, քիչ շարժվելը, ինֆեկցիոն  հիվանդությունները և այլն: Նրանց առկայության դեպքում նիկոտինը իր վնասելը սկսում է և առաջ են գալիս նաև այլ հիվանդություններ»,-այսօր՝ մայիսի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը ընդգծեց, որ երբ առաջին «ղուլափ»-ը անում ես […]

«Եթե կլինի մեկը, ով կարող է ասել, որ իմ պաշտոնավարման ժամանակ կաշառք է տրվել վերևներին…» /տեսանյութ/

«Ես հիմա կառանձնացնեի դատավորների կոռուպցիայի դեմ պայքարի սխեմաները, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների, որովհետև դատավորների կողմից կոռուպցիոն հիմքերը իրենց կողմից այլ ավելի խորը արմատներ ունեն, քան սոցիալական ապահովությունն է: Մենք ունենք իրավիճակ, որը միայն Հայաստանին չէ բնորոշ, եթե դու ունենաս դատավորի շատ բարձր աշխատավարձ, դա ինքնին դեռևս չի նշանակում կոռուպցիայի բացառում»,-այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ […]

Հայաստանում՝ 2.5 տոկոս երեխաները ծայրահեղ աղքատության վիճակում են. փաստաբան/տեսանյութ/

«Մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի զեկույցում բավականին մանրամասն ներկայացվում է երեխաների պաշտպանության վիճակը : Առաջին ցուցանիշը ներկայացնում է աղքատությունը և  պարզ է դառնում, որ Հայաստանի հանրապետությունում  երեխաների  շուրջ 2 ու կես տոկոսը գտնվում է ծայրահեղ աղքատության վիճակում, իսկ 32 տոկոսը աղքատության վիճակում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Դավիթ Վարդանյանը: Փաստաբանը նշում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի