«Ադրբեջանն ավելի շատ զոհեր է ունենում» /տեսանյութ/
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված՝ բանակցային գործընթացում ինչ-որ նոր բան ակնկալելը դժվար է:
Այս մասին վերջինս նշեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Վերջինս շեշտեց՝ մեծ հաշվով՝ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները մեզ չպիտի զարմացնեն. Ադրբեջանը վաղուց է նման ստրատեգիա ընտրել, այն է՝ կրակել ու ձգտել էսկալացիաների:
«Համանախագահները, միջազգային հանրությունն Ադրբեջանի այս գործողությունները կասեցնելու հնարավորություն չունեն: Ընդհանրապես, քաղաքական գործիքները բավարար չեն, իսկ այդ երկրի վրա ֆինանսապես ազդելը դժվար է, քանի որ Ադրբեջանն ունի էներգակիրներ»,- ասաց քաղաքագետը:
Իսկանդարյանը նշեց՝ Ադրբեջանն ավելի շատ զոհեր է ունենում, պարզապես քանի որ խոսքի ազատության, գրաքննության, մամուլի հետ կապված իրավիճակը այնտեղ լավ չէ, մարդկանց թյուր տեղեկություններ են հասնում: