06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Մենք խաղաղ բնակչությանը երբեք չենք թիրախավորել» /տեսանյութ/

«Հայաստանի կողմից՝ ադրբեջանական կրակակահերթերը լռեցնելու գործողությունները ես, միանշանակ, ճիշտ եմ համարում: Դա պետք է արվեր, այլապես Ադրբեջանը շարունակելու էր  հրադադարի խախտումը: Ադրբեջանը իր հրետանիները տեղակայում է բնակավայրում : Այդպիսով՝ այդ երկիրը խախտում է բազմաթիվ օրենքներ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ Արա Պապյանը: Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանն  իր բնակչությանը թիրախ է դարձրել: Հայկական կողմը […]

«Փառք Աստծու, որ կարողացանք այդքան աճ էլ ունենալ» (տեսանյութ)

«Իհարկե, հնարավոր է, եթե դուք հետևեք ուրիշ երկրների կանխատեսումներին, շատերը կանխատեսումներ են անում մինչև 2050 թվականը»,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է երկարաժամկետ կանխատեսումներ անել տնտեսության վերաբերյալ: Խոսքը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին, որ նա ունեցավ խորհրդարանում առաջին նիստի ժամանակ: Ինչ վերաբերում է 2016 թվականին արձանագրված 0.2 […]

«Ադրբեջանում վախերն ավելանում են այդ երկրի իշխանությունների անուղեղության պատճառով» /տեսանյութ/

«Ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել՝ վերջին տարիներին, երբ Ադրբեջանը սահմանում սադրանքների էր դիմում ու քաղաքացիական բնակչության վրա կրակ էր բացում, այդ երկրի ներքին քարոզչությունը փոխվեց: Ապրիլյան պատերազմից առաջ  ադրբեջանցիները մտածում էին՝ կարողանում են  ահաբեկել հայկական կողմին:   Ադրբեջանի իշխանությունները մտածում էին՝ Հահաստանը վախենում է իրենցից: Քաղաքացիական բնակչությա ուղղությամբ  հրթիռ արձակելը  բարբարոսություն է, այո, ես դա […]

Ուզում են ցույց տալ որ, իբր, Հայաստանն ահաբեկչական պետություն է /տեսանյութ/

  «Իրականում Ադրբեջանի ներքին հասարակական կարծիքը դեռևս  բավարար չէ պատերազմ վերսկսելու համար: Բայց շատ հետաքրքկիր է, թե վերջին օրերին տեղի ունեցած սահմանային լարվածությունը, երեխայի մահը ինչպես է մատուցվում ԶԼՄ-ներում՝  Ադրբեջանի կողմից: Այս երկիրը փորձում է միջազգային հանրության մոտ հայաստանին կաղապարել, ցույց տալ, որ, իբր, Հայաստանը ահաբեկչական պետություն է: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ աշխարհասփյուռ ադրբեջանցիներին հրահրել են, […]

Շատ վտանգավոր շրջափուլ է սկսվում. Կ. Նահապետյանն՝ Արցախից (տեսանյութ)

«Շատ վտանգավոր շրջափուլ է սկսվում. Ադրբեջանը փորձում է օգտագործել տարբեր հարթակները՝ լարելու իրավիճակը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն՝ անդրադառնալով հուլիսի 4-ին սահմանում տեղի ունեցած դիվերսիոն միաջդեպերին, որի արդյունքում թշնամին լուրջ կորուստներ էր ունեցել: Կորյուն Նահապետյանը վստահ է, որ ադրբեջանական զինված ուժերին չի […]

«Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսելու ռեսուրսներ չունի» /տեսանյութ/

«Բանակցային դաշտում Ադրբեջանը շատ է թուլացել, ուստի այդ երկրի  իշխանությունները փորձում  են սահմանում իրավիճակը սրել, որ հասարակությունը ինքը ցանկանա «պատժել հայկական կողմին», որն,  իբր, մեղավոր է ադրբեջանցի երեխայի սպանության համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանը վերջին օրերին ջանք ու եռանդ չի խնայում, ցանկանում է սպանված երեխայի դին […]

Արտակարգ իրավիճակ դատարանում/տեսանյութ/

   Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է   «Սասնա Ծռեր» զինված խմբի 18 անդամի գործով դատավարությունը: Դատավարության հենց  սկզբում Մարտիրոս Հակոբյանի  պաշտպան՝ Լուսինե Սահակյանը բուռն վեճի մեջ մտավ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ: Դատավորը փորձում էր լռեցնել փաստաբանին, նշելով.» Նախագահող  դատավորը ասում ա, ուրեմն այդպես պետք ա որոշվի, նստեք պաշտպան […]

Ադրբեջանցի երեխային իրականում Ալիևն է սպանել /տեսանյութ/

  «Վերջին օրերին սահմանում իրավիճակը դարձյալ լարված էր: Ցավոք, այդ գործողությունների արդյունքում երեխա է զոհվել: Դա, իսկապես շատ ցավալի է: Ես կուզենայի շեշտել Ադրբեջանը վերջին տարիներին իրականացնում է  մի քաղաքականություն, որով ջանում են սահմանային լարվածության միջոցով ինչ-որ քաղաքական հարցեր լուծել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետը նշեց՝ Ադրբեջանը  կրակ բացեց մեր […]

Ոստիկանն էլ մարդ է. «Սասնա ծռեր»-ի ծեծից /տեսանյութ/

«Ոստիկանը որքան էլ լինի կանոնավոր և վարքապաշտ՝ մարդ է և կարող է հոգեբանական պոռթկում ունենալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արայիկ Խոնդոյանի և Արեգ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված բռնի գործողություններին , ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը ընդգծում է՝ հնարավոր է պոռթկում է եղել.«Նման դեպքերում, նման անձերի նկատմամբ ֆիզիկական գործողությունները որևէ իմաստ չունեն»: Մանրամասները՝ […]

Տարեցտարի ավելանում է այն քաղաքացիների թիվը, ովքեր որոշակիորեն ծանոթ են Սահմանադրությանը /տեսանյութ/

«Որպես անկախ, սահմանադրական  պետականություն ունեցող երկիր՝ լավատեսորեն եմ նայում ՀՀ-ին: Բայց պետք է ասեմ՝ հասարակության իրավագիտակցությունը մեզանում դեռևս այն մակարդակում չէ, որ Սահմանադրության օրը տոնվի որպես ազգային տոն, այնպես, ինչպես անում են ԱՄՆ-ում կամ այլ զարգացած երկրներում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, սահմանադրագետ Արտաշես Խալաթանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված