04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այս տոնը ոչ մեկի նվերը չէ. Պարույր Հայրիկյան/տեսանյութ/

«26 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը իր կյանքում առաջին անգամ ինքնորոշվելու հնարավորություն ունեցավ և 94 տոկոսով քվեարկեց անկախության օգտին: Դա մեր պատմության մեջ առաջինը լինելով պետք է էական ներդրում ունենար պետականության կայացման գործում: Այս տոնը մեր ազգի մեծագույն տոնն է համարվում»,-այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: […]

Արտագաղթի պատճառները շատ են ու զանազան. Ամենայն հայոց կաթողիկոս

Յուրաքանչյուր անձ, նաև եկեղեցական ունի իր հայեցակետն ու տեսակետը, իր ընկալումները, բոլորս խոսում ենք արտագաղթի մասին, ու մենք պիտի մեր ջանքերը մեկտեղենք, որպեսզի կարողանանք կանխարգելել այդ երևույթը և մեր երկիրը դարձնել ազգահավաքության հայրենիք, օջախ ու տուն. այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: Ըստ նրա` պետք է այնպես անել, որպեսզի խաղաղության […]

Եկեք, այս մանրուքներից, վատառաղոջ քննադատություններից վեր մնանք. Արամ Ա (տեսանյութ)

<Այսօր ինչի օր է, անկախության օրն է, եկեք, բոլորս մեր մտածումները, զգացումները կենտրոնացնեն անկախության վրա և ամրացնենք մեր հայրենիքի անկախությունը>,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, երբ հարց հնչեց նրա վերջին հայտնի ելույթի մասին: Նա նշեց, որ անկախությունը սրբագույն արժեք է, յուրաքանչյուր հայրի ձգտումն ու պարտավորությունն է: <Մենք ահավասիք ունեցանք […]

Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է եղել ու մնում է. Վլադիմիր Գասպարյան /տեսանյութ/

<Կան և ձեռքբերումներ, և բացթողումներ, բայց առաջիկայի հետ կապված ամենակարևորը խաղաղությունն է>,-այսօր եռաբլուրում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նշեց, որ իր տեղը պատրաստ է զիջել երիտասարդներին, երբ հարց եղավ Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին:

«Ի վերջո, կուսակցությունն է բերել այս վարչապետին» (տեսանյութ)

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը հավատացնում է, որ ՀՀԿ-ում չկան թևեր, որոնք ցանկանում են նախագահ Սարգսյանի կամ վարչապետ Կարապետյանի վարչապետ լինել-չլինելը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ամեն մի ժամանակաշրջան մի տեսակի ղեկավար է պահանջում, և ՀՀԿ-ն էլ իր կադրային փոփոխությունը կկատարի համաձայն դրան: «Ի վերջո, կուսակցությունն է բերել այս վարչապետին՝ գնահատելով ունակությունները»,-նկատեց նախկին պատգամավորը: Մանրամասները՝ […]

«Տղաներից անձնական վրեժ են լուծում». «Սասնա ծռեր»-ից` Վարուժանի մայր /տեսանյութ/

«Նպատակը տղաներին տանջելն է: Այս շոգին էտ փակ մեքենաներով տանում ու բերում են ու ոչ մի անգամ դատ չի լինում»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի մայրը`Ռոզա Ավետիսյանը: Նշենք, որ արդեն երեք ամիս է մեկնարկել է «Սասնա ծռեր»-ի գործով դատաքննությունը, որը սակայն շարունակ հետաձգվում է և այս ամիսների ընթացքում դատավարական որևէ կոնկրետ գործողություն չի […]

Մենք չգիտենք, թե ինչ է լինելու Կարեն Կարապետյանի հետ. Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանձյանը համաձայն չէ, որ այս Կառավարությունը Կարեն Կարապետյանի կառավարությունն է: «Կարեն Կարապետյանն ուղղակի դերակատար է այդտեղ, մենք չգիտենք, թե իր հետ ինչ է լինելու: Սա ավտորիտար, բռնատիրական կառավարություն է, սա հայ ազգի համար անարդյունավետ կառավարություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Կոալիցիաս ո՞րն է, սա աբսուրդ, non sense. քաղաքագետ (տեսանյութ)

ՌԱՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրուցում է սպասվող ու ընթացիկ քաղաքական իրադարձություններից: Ըստ Մանվել Սարգսյանի՝ եթե մի կուսակցություն ունի մեծամասնություն խորհրդարանում, «կոալիցիաս ո՞րն է, սա աբսուրդ է, non sense է»: Նրա խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի միանալը կոալիցիային նպատակ է ունենալու, որ նախագահ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ 2018 թվականին: Քաղաքագետը նաև անկարևոր է համարում, թե կոնկրետ […]

Օգնում ենք և պիտի օգնենք. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը՝ Կառավարությունից (տեսանյութ)

«Ծառուկյան» խմբակցության անդամ, Լոռու մարզից ընտրված պատգամավոր Վանիկ Ասատրյանը չի շտապում գնահատական տալ Վանաձորում տիրող թնջուկին՝ կապված ավագանու նիստերի կայացման կամ չկայացման վերաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ նիստերը կայանում են, դա արդեն լավ է: Ինչ վերաբերում է Կառավարության 1 տարվա գործունեությանը, ապա պատգամավորը նկատեց, որ մեկ տարվա մեջ չէր կարող բոլորի կյանքում որակական […]

«Հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին…» /տեսանյութ/

«Սփյուռքը մաշվում է, այսպես նշեց իր խոսքում Կիլիկիո կաթողիկոսը, ով մի առիթով էլ ասել էր, որ սփյուռքը խարխուլ կայան է և ժամանակավոր հանգրվան: Փաստորեն իրենք զգում են իրենց համայնքի խնդիրը, որ սփյուռքը ձուլվում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը: Քնարիկ Ավագյանի խոսքով Արամ Ա կաթողիկոսը մեկ նալին է խում, մեկ`մեխին: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված