Ռուսաստանի հետ մեր մոտեցումներն իրոք անվտանգ են. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը համաձայն չէ ընդդիմադիրների տեսակետին, թե իշխանությունները չեն մտածում ՀՀ շահի մասին և, որ նրանց ՌԴ-ից կարող են հորդոր այս անել կամ չանել, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ: «Ընդդիմության պոպուլիստական հայտարարություններն են»,-Henaran.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Սահակյանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը քննարկում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք» խմբակցության առաջարկը, և դեմ քվեարկեց:
Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենց ստիպում են ընդդիմադիրները, թե պետք է հանձնաժողով կազմել, սակայն դրա համար հիմնավորում չեն ներկայացնում: «Մենք նաև Եվրոպայի հետ բավական լավ հարաբերություններ ունենք, և իրենց բերած փաստարկները, տվյալները կապ չունեն այդ միության հետ»:
Նա նկատեց, որ եթե ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի, գրություն են ուղարկելու Կառավարություն, դրանք քննարկելու են, իսկ ինքը ասում է, որ այդ գրություններն ամեն օր էլ քննարկվում են: «Քննարկումից զգացի, որ նրանք ամբողջ նախագիծը կազմել էին, գիտեին, որ կքննարկվի, և եթե չանցնի էլ նախագիծը, քաղաքական երանգներ էին տալու»:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: