Ես տեսնում եմ փախուստ համանախագահների կողմից, ինչը վատ է. Ս. Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ բավականին երկար սպասված էր սեպտեմբերի 23-ին ՀՀ և ԱԳ նախարարների հանդիպումը, և այս կտրվածքով տարբեր շրջանակների ուշադրությունն այն էր, թե արդյոք ի վերջո բանակցային գործընթացքում փոփոխություններ կլինեն, թե կշարունակվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այդ հանդիպումների ժամանակ հստակ կետեր դրվեցին հանդիպման ժամանակ՝ առաջին՝ միջադեպերի հետևողականությունը, երկրորդը՝ ԵԱՀԿ դիրքերի ամրապնդմանն էր կոչված՝ մոնիտորինգի կարողությունների ավելացումն ու ամրացումը: «Մեկ տարուց ավել է, որ այս որոշումները կյանքի կոչված չեն, և Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները վերաբերում էին այս որոշումների կատարմանը: Այս անգամ համանախագահները պայմանավորվածությունների այս երկու կետերի մասին ոչինչ չեն խոսում, խոսում են միայն կարգավորման գործընթացը վերսկսմանը»,-նկատեց Սաֆարյանը:
Վերջինս նշեց, որ ՄԽ-ն լուծումներ չի գտնում Ադրբեջանի տիրապետությունը ճեղքելու համար: «Ես տեսնում եմ փախուստ համանախագահների կողմից, ինչը վատ է հայկական երկու կողմերի համար: Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական լինեն այս հարցի պատասխանն անմիջապես հենց Մինսկի խմբից ստանալու համար: Այլապես, ստացվում է, որ Հայաստանը մենակ է մնում իր պահանջում՝ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու հարցում, բանակցությունների վերսկման: Մինսկի խումբն այսպիսի մոտեցում չպիտի թույլ տար, հատկապես Ալիևի ելույթից հետո, երբ հոխորտաց, որ եթե պետք լինի երկորրդ անգամ կպատժեն Հայաստանին «ապրիլյան» պատերազմով»,-շեշտեց փորձագետը:
Ս. Սաֆարյանը վստահ է նաև, որ Վիեննայի պայմանավորվածությունների կատարման սկզբունքը որպես բանակցությունների սկիզբ պետք է դրվի մեր իշխանությունների իսկ առաջարկությամբ:
«Նյու-Յորքում նկատվեց ևս մի վտանգավոր երևույթ՝ հռետորաբանության անվերահսկելիություն, իսկ պրակտիկայում հայտնի չէ մի դեպք, երբ կողմերը զուգահեռաբար միմյանց հայհոյեն ու փորձեն բանակցել այն ժամանակ, երբ երկու կողմերի հասարակություններում ծափահարեն սեփական նախագահներին խրոխտ ելույթների համար»: