04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Բակո Սահակյանն ինձ հանձնարարեց այլևս չխոսել ազատագրված տարածքներից» (տեսանյութ)

«Իրաքյան Քրդստանի և Կատալոնիայի անկախության հանրաքվեներից հետո ակտիվացել են խոսակցությունները՝ որքանով է արցախյան հակամարտությունը առնչվում այս հանրաքվեների հետ, կամ` ինչ կարող է տեղի ունենալ, եթե ճանաչեն անկախություն հռչակած տարածքները, և ինչ կլինի Արցախի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Ըստ վերջինիս՝ շրջանառության մեջ դրված տարածքների հարցը կապ չունի […]

Հանդիպումն ու երաշխիքներն իրար հետ չի կարելի կապել.Շավարշ Քոչարյան/տեսանյութ/

 «Հանդիպումն ու երաշխիքներն իրար հետ չի կարելի կապել, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, գործընթացը երաշխիքների հետ կապված է»,-այսօր՝ հոկտեմբերի 12-ին Կառավարության նիստից հետո, անդրադառնալով  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, նա նկատեց. «Կրակի դադարեցման ռեժիմը եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը […]

Ադրբեջանի դեմքը վերջապես պատռվեց (տեսանյութ)

«Այն հանգամանքը, որ Ագրամունտը մի փոքր ուշացած, բայց հրաժարականի դիրքեր ներկայացրեց, սա խոսում է այն մասին, որ այն բեմահարթակը, որտեղ մենք ասելիք ունենք, հաղթանակ տարանք»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ խոսելով ԵԽԽՎ նախագահի փոփոխության մասին: Նա նկատեց, որ ԵԽԽՎ նոր նախագահը՝ Ստելլա Կիրիակիդեսը ներկայացնում է  Կիպրոսը,  և հստակ է, որ նա հակաթուրքական տեսակետներ […]

Դա նշանակում է, որ միշտ զգոնությունը պետք է բարձր պահենք. Կ. Նահապետյան (տեսանյութ)

«Եթե անգամ մեր սպասելիքներն էլ չեն բավարարում և չեն տալիս այն արդյունքը, ինչ մենք ուզում ենք ստանալ, միևնույնն է ավելի լավ է բանակցել»,-այսօր խորհրդարանում ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բանակցության գործընթացում ինչ-որ բան կփոխի, պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Դիտարկմանը, թե […]

Դրա վրա օրենքը չի տարածվելու՝ ծնողական խրատից սկսած. ՄԻՊ (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի նախագծի առնչությամբ ակտիվ աշխաըտանքներ են տարել բոլոր կողմերի հետ: «Քննարկում է եղել օրենքի նախագծի ընդդիմադիրների հետ, մենք փորձում ենք հասկանալ տարբեր դիրքորոշումները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Հիմա մենք էլ պետք է աշխատենք. առավել պրֆեսիոնալ քննարկումներ են անհրաժեշտ՝ մտահոգությունները վեր […]

Հայկական ընտանիքները կքանդվեն. հոգեբանն անհանգստացած է /տեսանյութ/

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի, բազմաթիվ բացեր ունի: Այս մասին  վերջինս նշեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում:  «Մասնագետներն այս օրենքի նախագծում բազմաթիվ թերություններ են գտել, բայց ես կուզենայի կլանգ առնել հոգեբանական խնդիրների վրա, որոնք նույնպես նշվում են, բայց հաշվի չեն առնվում: Այդ օրենքի կետերը  հոգեբանական օրինաչափություններին […]

1 միլիոն 500 հազար Բաղանիսին. Էջմիածնի քաղաքապետը քայլ արեց/տեսանյութ/

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը արդեն ավանդույթ է ձևավորում: Էջմիածին քաղաքի տոնը նշելուն զուգահեռ քաղաքապետը հանգանակություն է կատարում և էջմիածինցիների անունից գումար փոխանցում սահմանամերձ որևէ գյուղի: Այս անգամ հանգանակված 1 միլիոն 500 հազար դրամը տրամադրվեց սահմանամերձ Բաղանիս համայնքին: Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս համայնքը պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների: Բաղանիսցիների համար այստեղ ապրելը ու պայքարելը սկզբունք է: Համայնքի ղեկավարը […]

Միամիտների մոտ տպավորություն է ստեղծվում, թե դա վնաս է. Բոստանջյանը՝ ԵՏՄ-ից (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասում է, որ մեր հայերանակիցների մի ստվար զանգված ապրում է ԵՏՄ-ում. սրա մասին պետք է խոսել նախևառաջ, եթե խոսում ենք ԵԱՏՄ-ի օգուտների կամ կորուստների մասին: Այս մասին նա նշեց՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք հաշվի էին առնվել ապագայում սպասվելիք թանկացումները, երբ խոսվում էր ԵՏՄ-ից ակնկալվող օգուտների մասին: Նա […]

«Սորեսին» հաջողվեց մտնել մեր ԱԺ մոտ 30 տոկոսով (տեսանյութ)

Լեզվաբան Նարինե Դիլբարյանն ասում է, որ Հայասըանին ահեթե վիճակի մեջ դնելուց հետո հաջորդը պիտի լիներ Ադրբեջանը: «Որքան էլ անհեթեթ թվա, ՀԱՊԿ-ում էլ կարող ենք տեսնել Ադրբեջանին: Մենք կարող ենք վերստին կորցնել այն, ինչը երկար ժամանակում ձեռք ենք բերել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Հասարակական-քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ այլ հարցեր բարձրացրեց՝ […]

«Եթե ավելի շատ ծախսում ես, քան ստեղծում, պետք է պարտք վերցնես» (տեսանյութ)

«Ցանկացած դեպքում բյուջեի դեֆիցիտը լցնելու համար պետք է պարտք վերցնել, եթե ավելի շատ ծախսում ես, քան ստեղծում, պետք է պարտք վերցնես»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ խոսելով պետական պարտքի մեծացման մասին: Նա նշեց, որ դա վտանգավոր չէ, աշխարհի շատ երկրներ էլ վարկ ունեն, սակայն ամեն դեպքում սա սովորություն չպիտի սարքել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի