07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Ժողովրդի մեծ մասը թմրանյութի ազդեցության տակ է »/տեսանյութ/

«Այս աշունը` քաղաքական առումով, տարբերվում է մնացած բոլոր աշուններից: Ամեն բան սպառվել է արդեն: Մարդիկ այլևս ճար չունեն ու գնում եմ ծայրահեղ քայլերի: Մեկը` ՊՊԾ-է գրավում, մյուսը` ինքնահրկիզվում է, հաջորդը ճամպրուկներն է  հավաքում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը ընդգծում ` ընդդիմություն, որպես այդպիսին Հայաստանում այլևս չկա: Երկիրը փրկելու համար նա առաջարկում […]

Ամեն անգամ էլ ինչ-որ մի բան տուժում է. Իրինա Թովմասյանի «գաղտնիքը» (տեսանյութ)

2001թ. «Միսս Հայաստան» Իրինա Թովմասյանը Henaran.am-ի հետ զրույցում պատմում է, թե ինչպես է հասցնում ընտանիքի հոգսերը լուծել ու աշխատանքը ռացիոնալ ձևով կազմակերպել: Հաջողության գաղտնիքների մասին՝ տեսանյութում:

Վթար Տաշիրում. կա զոհ /տեսանյութ/

Սեպտեմբերի 4-ի երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կաթնառատ գյուղի բնակիչ Մեսրոպ Գալստյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում գլխիվայր շրջվել է: Պատճառը եղել է մեքենայից ինչ-որ մասի կոտվելը, ինչի հետևանքով մեքենան մնացել է անիվների վրա: Վթարի հետևանքով 30-35 տարեկան տղամարդ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, […]

Գնան, որտե՞ղ պիտի երգեն, ո՞ւմ են պետք կոտրված անգլերենով. Ռաիսա Մկրտչյան (տեսանյութ)

Ամբողջ խնդիրը որակի մեջ է, երգիչը կարող է մեծ երգացանկ ունենալ, բայց լինի 1-2 լավ երգ. նման տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք երգարվեստի երիտասարդ սերնդի մեջ տաղանդներ տեսնում է: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ամեն դեպքում երիտասարդ երգիչների թվում էլ շատ լավ տաղանդավոր ներկայացուցիչներ կան: Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Սերժ Սարգսյանին օգնելու ենք, որ երկիրը ոտքի կանգնեցնի. «թեժ» կրքեր ասուլիսին (տեսանյութ)

Կոմունիստական կուսակցության անդամ Վազգեն Սաֆարյանն ու ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր ասուլիսի ժամանակ վեճի բռնվեցին՝ խոսելով փողոցների անվանափոխության ու կոմունիստական ժամանակաշրջանի ձեռքբերումներից ու կորուստներից: Վազգեն Սաֆարյանն ասում է, որ բոլշևիկները եկան, ու պետությունը բարգավաճեց, իսկ Ազատ Արշակյանը պնդում է, որ նրանք կործանեցին երկիրը: Վազգեն Սաֆարյանը նաև նշեց, որ իրենք այս պահին ընդդիմություն են, սակայն ընդդիմություն […]

«Իշխանություններն ինչ ուզում են , «Ելքի» միջոցով են բերում քաղաքական դաշտ» (տեսանյութ)

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը, որն առաջ է բերում Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը, օրակարգային խնդիր չէ: «Ժամանակավրեպ է, լրիվ շեղում են ու քաղաքական օրակարգ են նետում ոչ կարևոր հարց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ այսօր քաղաքապետռարանում շատ ավելի լուրջ հարցեր կան քննարկելու: ««Ելքին» երևի դա են […]

Օդում կախված /տեսանյութ/

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը  համոզված է ՝ մեր Կառավարությունն իր  իրականացրած գործունեության ընթացքում մշտապես ջանում է ոչ թե հիմնական, այլ իրավիճակային լուծումներ գտնել, ինչի արդյունքում  ռազմավարական ծրագրերն ուշադրությունից դուրս են մնում: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Վահագն  Խաչատրյանը շեշտեց՝ մեր երկրում ստեղծվել է այնպիսի տնտեսական դաշտ, որ օրարերկրյա կազմակերպությունները, գործարարները պարզապես չեն […]

«Խաղեր մի տվեք» (տեսանյութ)

«Մեր իշխանությունները հերթական անգամ խաղում են պետության հեղինակության հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի որոշման մասին: Ըստ նրա՝ թելադրանք կարելի է տեսնել այս ամենի տակ: «Զարմանալի կլիներ, որ դաշնակից պետությունը չհայտներ իր կարծիքը, բայց այլ հարց է, թե դու հաշվի կնստեիր, թե ոչ»,-նշեց նա: Արամ Սարգսյանը […]

Սեռական դաստիարակության առաջին ուղեցույցը, ցավոք, համացանցն է.սեքսոպաթոլոգ /տեսանյութ/

«Սեռական դաստիարակության առաջին ուղղեցույցը՝ համացանցն է»,-այսօր՝ սեպտեմբերի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Վրեժ Շահրամանյանը: Շահրամանյանը նշեց, որ ՝ առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սեպտեմբերի առաջին շաբաթը հաստատվել է որպես սեռական առողջության օրեր: Բժիշկը ընդգծում է, որ հասարակության մեջ շատերը չեն հասկանում սեքսոպաթոլոգի կարևորությունը.«Շատերը կարծում են, թե սեքսոպաթոլոգը հոգեբան է, […]

Ոչ մի տարօրինակ ու արտառոց բան չեղավ. Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)

 «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ արտառոց բան կա նրանում, որ Հայաստանը որոշեց չմասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին: «Նման դեպքեր ժամանամ առ ժամանակ լինում են, լինում են միջոցառումներ, որոնց Հայաստանը մասնակցում է, լինում է, որ չի մասնակցում: Ընդհանուր առմամբ ոչ մի տարօրինակ ու արտառոց բան չեղավ: Հիմա Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները շատ բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի