Զինհաշմանդամ մայոր Սարգիս Ստեփանյանն 1-ինն է փորձարկել տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը /տեսանյութ/
Տարածաշրջանում ամենաերկարը համարվող և ողջ աշխարհում կամրջի տակով անցնող միակ զիփլայնը համարվող Արաբկիրի զիփլայնը ևս մեկ յուրօրինակություն ունի՝ այն պատրաստված է այնպես, որպեսզի մաքսիմալ կերպով հարմարավետ լինի նաև հաշմանդամների համար: Այսօր արդեն զիփլայնով իրականացվում են առաջին փորձնական թռիչքները:
2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորված, զինհաշմանդամ մայոր Սարգիս Ստեփանյանը, 2 օր առաջ այցելեց Արաբկիրի զբոսայգում գտնվող զիփլայն և դառնալով զիփլայնով անցած առաջին հաշմանդամն, անձամբ փորձարկեց նրա հարմարավետությունը:
Նոյեմբերի 12-ին, henaran.am-ի թղթակիցը հանդիպեց զիփլայնի նախաձեռնող խմբից Ժիրայր Մուշեղյանի հետ, ով Սարգիս Ստեփանյանի մասնակցությամբ փորձարկումները որակեց հոջողված: