02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Պետք ա թափով խփենք…»/տեսանյութ/

«Սառը ու դանդաղ պատերազմ է, որը ձեռք է տալիս երկու պետությունների ղեկավարներին, բայց սրա վերջը պետք է տրվի` պետքա մի հատ լավ ու թափով խփենք, որ նորից մեր ոտքերն ընկնեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Հարութ Ստեփանյանը (ՀԱԲ-ի Հարութ): Ազատամարտիկը վստահեցնում է, որ անմեղ զոհված զինվորների արյունը մեր հապաղելու արդյունքն է: Մանրամասները` տեսանյութում:

Ինքնասպանություն աղանդի պատճառով /տեսանյութ/

Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը  ընդգծում է, որ քայքայիչ աղանդների պատճառով շատ ընտանիքներ են տուժել, սակայն կոնկրետ դեպքեր չի ցանկանում հրապարակել: «Ինքնասպանություններ են լինում, ընտանիքներ քանդվում…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Ամարյանը: Ամարյանը նշում է, որ եկեղեցին ու պետությունը պետք է միջոցներ ձեռք առնեն: Մանրամասները՝ տեսանյութում:

«Եհովայի վկաներ»-ը՝ իշխանության մեջ /տեսանյութ/

«Օրենքը և մասնագետները կարող են կանոնակարգել  իրավապահ մարմիններ բոլոր գործողությունները, որ ինչ որ մեկը չփորձի շեղվել կարգից և հոգեվորսությամբ զբաղվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ամարյանը փաստում է, որ աղանդավորները մտնում են իշխանության մեջ և այս ճանապարհով զարկ տալիս աղանդի տարածմանը.«Ներսից քանդելը ավելի հեշտ է, քան դրսից դիմադրելը», -ասում է […]

«Ռադ եղեք…» /տեսանյութ/

«Ադրբեջանցիները միշտ էլ զինվել են ռուսական զենքով, բայց էն ժամանակ էլ իրենք այդ զենքերը նվիրում էին մեզ՝ թողնում ու փախնում էին: Ադրբեջանցին տանկը թողնում փախնում էր, իրենց մեջ պանիկա կար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը: Հրամանատարը վստահեցնում է, որ ռուսական զենքը մի օր հենց Ռուսաստանի դեմ կարող է կիրառվել, […]

«Բա ո՞ւմ համար ենք մենք, և որտե՞ղ է հայկական դիվանագիտությունը» (տեսանյութ)

Ազատամարտիկ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է տեսակետին, թե մեր դիվանագիտական ու ռազմավարական դիրքորոշումներն ու դիվանագիտությունը պիտի փոխվեն, պիտի նախահարձակ լինենք շատ անգամ: Մանրամասները` տեսանյութում:

Ընտրություններից հետո բիզնեսը սպասումների մեջ է (տեսանյութ)

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ասում է, որ ընտրությունների ժամանակ շրջանառության մեջ դրված գումարների արդյունքը տեսնում ենք հենց ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների մեջ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս գումարներն ազդեցություն են ունեցել տնտեսության մեջ:

Որը կլինի Սերժ Սարգսյանի դերակատարությունը /տեսանյութ/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ առաջիկայում քաղաքական վերադասավորումների հետաքրքիր փուլ է սպասում: «Կառավարությունը պաշտոնանկ կլինի, պաշտոնը կթողնի նաև վարչապետը: Նոր Սահմանադրություն կաշխատի, նոր նախագահ կընտրվի ու վարչապետը կդառնա լիարժեք իշխանության տեր, կմնա Սերժ Սարգսյանի դերակատարությունը, որպես ՀՀԿ ղեկավարի…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ադիբեկյանը: Սոցիոլոգը ընդգծեց, որ մարդիկ վարչապետից հրաշքներ են սպասում.«Նա պետք է լինի […]

Ինքը հզոր է հզորների մայլեն…ինչպես են Գյումրիում դիմավորում Արթուր Ալեքսանյանին (ֆոտո, տեսանյութ)

Գյումրու կենտրոնական հրապարակում Արթուր Ալեքսանյանի բոլոր երկրպագուները հավաքվել էին նրա` Գյումրի գալուց մոտ երկու ժամ առաջ:                Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը չկարողացավ զսպել ուրախությունը. «Մարդ ասում է, մի քիչ իրեն տեսած պահի, բայց չի ստացվում՝ էմոցիաները խեղդում են: Հիշում եմ, երբ փոքր էի նայում էի մեր մարզիկների հաղթանակները՝ Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան, մեջս […]

Մեդվեդևն ու Լավրովը աշնանը կայցելեն Հայաստան (տեսանյութ)

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը աշնանը կայցելի Հայաստան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ «Աշնանը մենք սպասում ենք ՌԴ վարչապետի, արտաքին գործերի նախարարի, արդյունաբերության ու առևտրի նախարարի այցին Հայաստան, որոնք կժամանեն խոշոր պատվիրակության կազմում Եվրասիական համագործակցության երկրորդ միջազգային համաժողովին մասնակցելու համար», – նշել է Ս.Սարգսյանը։

Գլխավորի մասին. ՀԳՄ նախագահը բացեց փակագծերը/տեսանյութ/

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ապրելով  ու ստեղծագործելով և՛ խորհրդային ժամանակաշրջանում, և՛ անկախ Հայաստանում մի քանի կարևոր եզրահանգում է արել: Լավ տիրապետելով գրական դաշտին և արժեվորելով մարդկային մոտեցումները Միլիտոնյանը նկատում է, որ բոլոր ժամանակներում էլ առանձնանում են ինքնատիպ գրողները: Նա տեղյակ է վիրտուալ և տպագիր գրքերի ընթերցանության վիճակից, գրականության տենդեցներից.«Գրականությունը՝ գրականություն է, ուզում ես վիրտուալ աշխարհում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի