26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դրանց քիթ ու մռութը ջարդելու ժամանակն է ու եթե պետք է դա կանենք զենքով».բացահայտում Սեֆիլյանի դատին/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  2-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատավորից ընդմիջում խնդրեց, որովհետև իր պաշտպանական ճառը ներկայացնելու համար համապատասխան սարքավորում էր հարկավոր, ինչը դատարանը հրաժարվել է տրամադրել: Պապիկյանը նշեց, որ այդ սարքավորումը դատարան կբերի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Հայտարարված ընդմիջումից հետո Պապիկյանը հայտնեց, որ Եգորյանը մի փոքր ուշանում է ինքը կսկսի ներկայացնել պաշտպանական ճառը, մինչև Տիգրան Եգորյանը գա:

Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ ճառը անվանել է. «Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի ապօրինի հետապնդումները, քրեական գործի շինծու լինելն ու ապացույցները»:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանը չիրականացրեց արդարադատություն և դատավարական պրոցեսները զուրկ էին իրավաբանական գործառույթներից:

«Սեֆիլյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են  2014 թվականից: Հետո հայտարարվեց, թե Սեֆիլյանը ցանկացել է տիրանալ ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի լիազորություններին: Այս ցանկության մեջ փաստորեն հանցանք են տեսել ԱԱԾ աշխատակիցները և սկսել են հեապնդումները»,-ընդգծեց Պապիկյանը:

Պապիկյանը նշեց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների զինված պայքարի կոչով նամակ է հղել Դավիթ Մելիքյանը: Նրա նամակի բովանդակությունը ամբողջությամբ կցված է գործին. «Հիմա այսքանից հետո ոչ մեկ թող չասի զենքով խփին սրան, խփին նրան, պատասխանը ադեկվատ է լինելու, ուզում եք տեռորիստ անվանեք, ուզում եք ինչ ասեք, թքած ունեմ Ձեր ու Ձեր նմանների վրա: Զենքով պետք է ապստամբենք»:

Պաշտպանը նշում է, որ նամակագիրը դիպուկահար է եղել ու այս հանգամանքը շատ կարևոր է: Պաշտպանը այս ամենի մեջ տեսնում է ԱԱԾ-ի ձեռագիրը:

Արդեն հայտնել ենք, որ  մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է   11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ