14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանություններն Արմեն Սարգսյանին թակարդի մեջ են դրել. Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիասթափված է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելութից, որ ունեցավ երեկ խորհրդարանում։ Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որ երեկվա ելույթից հետո «Ելք»-ի դիրքորոշումը չի փոխվել, իրենք դեմ են քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

 «Ես չէի մտածի, որ Արմեն Սարգսյանը, լինելով այդքան փորձառու և այդպիսի կենսագրության տեր մարդ, ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում հանդես կգա այդպիսի խեղճ ու տխուր, մեծ հաշվով որևէ էներգիա չպարունակող տեքստով։ Կարծում եմ՝ դա կապված է այն թակարդի հետ, որի մեջ նրան դրել են իշխանությունները», – նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այս պահին խորհրդարանում ՀՀ 4-րդ նախագահին են ընտրում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ