19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սարսափելի էր. կին ազատամարտիկը չի մոռանա/տեսանյութ/

Կանաց տոնին նվիրված միամսյակը մեկնարկեց մարտի 8-ին: «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը սիրով շնորհավորում է իր բոլոր մարտական ընկեր կին ազատամարտիկներին: Նրա խոսքով` այդ կանայք հերոսներ են, անկախ նրանից`խոհանոցում են աշխատել, թե դաշտային հոսպտալում: «Սարսափելի էր, դաշտային հոսպիտալմերը ամենաշատն էին ռմբակոծվում»,-նշում է Աիդա Սերոբյանը: Մանրամասները` տեսանյութում:

Մայրը սպանել է երեխային. հոգեբանը հորդորում է/տեսանյութ/

Հոգենաբ Կարինե Նալչաջյանը հորդորում է` ինքնասպանությունների մասին չի կարելի այդքան խոսել ու հրապարակումներ անել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հոգեբանը ընդգծեց, որ նմանատիպ լրատվությունը դառնում է վարքի կրկնօրինակման մոդել: Հոգեբանի խոսքով` հուսահատված մարդկանց համար նմանատիպ լուրրը նոր ինքնասպանության հիմք են դառնում: Հոգեբանը անդրադարձավ նաև վերջերս հանրությանը ցնցած դեպքին, երբ մայրը դստեր հետ միասին էր ինքնասպան եղել.«Մայրը ըստ էության […]

Նա սևամորթներին սովորեցրեց երգել հայերեն.Անժելա Ստեփանյանի «գաղտնիքը» /տեսանյութ/

Մոսկվայում գործող «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը վերջերս տոնեց իր 20 ամյա հոբելյանը: Հիմնադրամի հիմնադիր  նախագահ Անժելա Ստեփանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տարվեց վերհուշով և սիրով պատմեց իր իսկ խոսքով` երրորդ զավակի «Զվարթնոց» կենտրոնի մասին: Պայծառ, կենսախինդ, էներգիայով լեցուն հայուհին բազմաթիվ արտիստների համար ճանապարհ է հարթել: «Լավ եմ արել, թե վատ` թող գնահատի իմ ժողովուրդը և գնահատում […]

Առյուծը առյուծ է … հատ-հատ կսպանեմ . Սուսաննա կամ Ռեմբո/վիդեո/

«Առյուծը առյուծ է՝ կին թե տղամարդ»,-Henaran.am-ի թղթակցին ասաց ազատամարտիկ, մահապարտների «Արծիվ 1» ջոկատի մահապարտ  Սուսաննա Գալստյանը (Ռեմբո): Տիկին Սուսաննան պատերազմի դաշտ է գնացել իր կամքով, հետը տանելով 2 որդիներին և կռվել է զենքը ձեռքին: Եթե Աստված չանի կրկին պատերազմ լինի, արդեն պատկառելի տարիքում գտնվող այս կինը կրկին կօգտագործի իր փորձն ու մարտական դաշտում ձեռք բերած գիտելիքները: […]

Շնորհակալ եմ բալես … նա առաջինը մտավ Շուշի /վիդեո/

Այսօր Դուշման Վարդանի(Վարդան Ստեփանյան) ծննդյան օրն է: Արցախյան պատերազմի հերոսը այսօր կդառնար 52 տարեկան:Մեր ընթերցողին ենք ներկայացնում Դուշմանի մոր հետ ունեցած մեր զրույցը Եռաբլուրում: Տեսագրությունը արված է 2013 թվականի մայիսի 9-ին: Որդուն` Դուշման Վարդանին մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորելու եկած Զարիկ մայրիկը Եռաբլուրում շնորհավորանքներ ստացավ նաև հերոսացած որդու ընկերներց: Մինչ Վարդանի շիրիմին մոտենալը, որդուն […]

«Հավաքածս ծաղիկները դրեցի ջահել-սիրուն զոհվածի գրպանը»/տեսանյութ/

«Կին ազատամարտիկների միության» նախագահ , գնդապետ Աիդա Սերոբյանը նշում է, որ 4 տարի իրեն չեն շնորհավորել մարտի 8-ի առիթով: Այդ տարիներին պատերազմ էր և ազատամարտիկները խառնել էին ամիս, ամսաթվերը: «Միշտ շատ թեժ մարտերի մեջ ենք եղել ու խառնել ենք օրերը: Գարնան մարտերի ժամանակ էր….Արցախի հողը մի ուրիշ տեսակ բերի: Հենց ձյունը հալվում էր մանուշակատիպի մի արմատի […]

Երեխաներին թողած առաջնագիծ գնաց.Անահիտը հիշում է/տեսանյութ/

«Սահմանին ինձ կին չեմ զգացել, եղել ենք՝ հավասարը հավասարի հետ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  N զորամասի բուժքույր Անահիտ Վարդանյանը: Անահիտ Վարդանյանը ժպիտով նկատում է .«Կամավոր գնացածս ժամանակահատվածը և զինծառայությունս միասին 24 ու կես տարի է դառնում, որ ծառայության մեջ եմ»: Անահիտը երկու երեխաներին թողնելով մոր հույսին մեկնեց առաջնագիծ: Արցախյան պատերազմի օրերը նրա հոգում խարանվել են […]

«Բոյերի մեջ ենք եղել՝ չենք իմացել» /տեսանյութ/

«Մարտի 8-ը անցել է ու Նոր տարին էլ հետը մենք բոյերի մեջ ենք եղել՝ չենք իմացել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: Սերոբյանը նշեց, որ պատերազմական իրավիճակում մարդիկ մոռանում են անգամ իրենց անձը և հիշում միայն հայրենիքի ու պայքարի մասին.«Կողքիս կռվողը ինձ հարցրեց՝ դոխտուր, էսօր ամսի քանիսնա, ասեցի՝ […]

«Այն տարածքը, որի համար պատասխանատու է կինը` մայրականացված տարածք է». հոգեբան /տեսանյութ/

Հոգեբան Կարինե Նալչաջյանը մարտի 8-ի հետ կապված մի քանի մեկնաբանություն ունի: Այսօր` մարտի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա իր խոսքը սկսեց հունական պատմությամբ, ապա անդրադարձավ տղամարդ և կին առաջնորդների տարբերության մասին: «Տղամարդ և կին առաջնորդները էապես տարբերվում են: Տղամարդիկ ավելի շատ իրենց հաղթանակների վրա են կենտրոնանում, իսկ կանայք ավելի սոցիալական տիպի լիդերներ են: Այն տարածքը, […]

«Ես նախարար եմ եղել, փոխքաղաքապետ…».Կարինե Դանիելյանը անկեղծացավ /տեսանյութ/

«Մայրության գաղափարը իշխում է հայ կնոջ մոտ»,-այսօր` մարտի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց Բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Դանիելյանը նշեց, որ կին լինելը իրեն երբեք չի խանգարել բարձր պաշտոններ զբաղեցնելու համար.«Ես նախարար եմ եղել, փոխքաղաքապետ ու երբեք որպես կին խնդիրներ չեմ ունեցել»,-ընդգծեց Կարինե Դանիելյանը: Մանրամասները` տեսանյութում  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի