12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այնքան ենք դառնալու, որ թողնեք էս հոտած կառույցը ու միանաք ՀՀ քաղաքացուն. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ՀՀԿ գրասենյակի մոտ դիմելով ոստիկաններին ասաց, որ իրենց պայքարը ոստիկանների դեմ է: Նա հորդորեց նախաձեռնության անդամներին չտրվել որևէ սադրանքի: «Մենք այնտեղ ենք, որ ՀՀԿ-ն իմանա, որ մենք ամսի 13-ից հետո էլ ավելի ենք շատանալու, այնքան ենք դառնալու, որ թողնեք էս հոտած կառույցը ու միանաք ՀՀ քաղաքացուն»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանն իր ելույթում նշեց, որ իրենց խնդիրը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ է, ում կառավարման տարիներին մի շարք բացթողումներ են վատ ցուցանիշներ են արձանագրվել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ