14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

70 տարվա նստվածքից դժվար է մեկ օրում ազատվել. հոգևորականը կոչ է անում /վիդեո/

70 տարվա նստվածքը մեկ օրում, մեկ տարում դժվար է փոփոխության ենթարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում խոսեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ մեկնաբանելով այն, թե ինչու ենք Նոր Տարին ավելի լավ նշում, քան Սուրբ Ծնունդը: Տեր Հայրը կոչ արեց Սուրբ Ծնունդն ավելի լավ նշել, քան` Ամանորը: Մանրամասները՝ տեսանյութում:

Տանեն ինչ անեն. բյուջեն մնաց /վիդեո/

2016-ի պետական բյուջեի լրամշակված և փոփոխված նախագիծն օրենսդիր մարմինը ընդունել է դեռ դեկտեմբերի 9-ին՝ 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ինչպես ֆիքսել է Henaran.am-ի տեսախցիկը՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ 12 օր անց՝ դեկտեմբերի 21-ին, չեն բաժանվել բյուջեի հաստափոր նախագծից: Հետևությունները թողնում ենք ընթերցողին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ոստիկաններն էին ստիպում. բերանը կարած երիտասարդը չի լքում Ազատության հրապարակը /վիդեո/ֆոտո/

28 ամյա Հովհաննես Կարապետյանը երեկվանից կարել է բերանը և հացադուլ հայտարարել Ազատության հրապարակում: «Բերանիս կարերը քանդել եմ, բայց հացադուլը շարունակում եմ»,-հայտարարեց վերջինս Henaran. am-ի հետ զրույցում: Հովաննեսը դժվարությամբ է խոսում, նշում է, որ դեռ շուրթերը ցավում են, բայց հիշեցնում է, որ ոստիկանները մեղավոր են. «Խնդրում էին, ստիպում, որ Ազատության հրապարակ չգամ»… Մանրամասները` տեսանյութում:

«Նոր Հայաստանի» դեմ մարզերում օգտագործվել է վարչական ռեսուրս. Րաֆֆի Հովհաննիսյան/վիդեո/

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում ամփոփեց նախորդ շաբաթ մարզային այցելությունները: Նա նշեց, որ այն քաղաքներում, որտեղ փրկության ճակատը հանդիպումներ էր ունենում հանրության հետ, իշխանությունները «Նոր Հայաստանի» դեմ օգտագործել են վարչական ռեսուրս: Ըստ Հովհաննիսյանի՝ հանդիպումներին եկել էին դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, թաղի հանցագործներ: «Եթե Սյունիքում հանդիպմանը ուղարկել էին բոլոր սերունդերից […]

Տանկին` տանկո՞վ. ինչպես են մերոնք աշխատում շփման գծում /վիդեո/

Հակառակորդը տարեսկզբից գործի է դրել այնպիսի զինատեսակներ, որոնք հրադադար կնքելուց հետո չէին օգտագործվել՝ զրահամեքենա, հաուբից, զենիթային սարքավորումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս պատասխանելով հարցին` արդյո՞ք հայկական կողմը նույն զինատեսակներով է պատասխանել հակառակորդի ծանր հարվածներին, պարզաբանել է, թե պարտադիր չէ ի պատասխան նույն զինատեսակները գործածել՝ կարելի է պատասխանել ավելի փոքր […]

Անպտուղ հանդիպումներ են. քաղաքագետ /վիդեո/

Քաղաքագետ, միջազգայնագետ  Հայկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը համարում է էպիզոդային: Այդ մասին նա նշեց, այսօր «Հենարան» մամուլի ակունբում հրավիրված ասուլիսի ժամանակ: «ՀԱՊԿ-ի հանդիպմանը նախագահի խոսքը բավականին նոր խոսք է: Դա առաջընթաց է մեր կողմից: Մինչ այսօր մենք եղել ենք բավական մեղմ ու չափից ավելի հավասարակշիռ: Հիմա ականատես ենք լինում, որ […]

Լավ լուր առաջնագծից /վիդեո/

Քիչ առաջ հրավիրված ասուլիսին Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր հայտնեց առանջնագծից. «Պաշտպանության բանակի տվյալների համաձայն՝ այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, արձանագրվել են շատ քիչ խախտումներ, մոտավորապես 1-ից 2 տասնյակի միջակայքում, որը միշտ համարվում է ընթացիկ»: Մանրամասները՝ տեսանյութում:

Ունեցանք ու բաց թողեցինք /վիդեո/

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ամփոփեց քաղաքական տարին: Քաղաքագետը կարևորեց դեկտեմբեր ամսին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն, ըստ նրա, ներքաղաքական լրջագույն իրադարձություն էր. «Այս իրադարձության լույսի ներքո անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն իրադարձություններին, որոնք երկրի ներքին կյանքում տեղի ունեցան փետրվար ամսին: «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կոնֆլիկտի, ինչպես նաև […]

Նոր հարկատեսակ վարորդների վրա՝ տուգանքների 351 տոկոսանոց աճ/վիդեո/

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Վարչական իրավախախտումների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այն տեսակետները, թե, իբրև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ավելացումը կապված է մեքենաների ավելացման հետ, չեն համապատասխանում իրականությանը: «Եթե մեքենաների շատացումն է պատճառը, ապա ի՞նչ կապ ունեն այս արագաչափերն ու տեսախցիկները: Եթե 2011 թ-ին Հայաստանի վարորդներին […]

Շարմազանովը Փոստանջյանին հորդորում է «միտինգներ» չանել /վիդեո/

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերի դահլիճում անդրադարձավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթին, որտեղ վերջինս տեղեկացրել էր «Նոր Հայաստան» փրկության ճակատի հետագա անելիքների մասին, ապա հավաստիացրել, թե իշխանությունը ցայտնոտի մեջ է, ինչն էլ, ըստ նրա, արտահայտվել է իրենց` հանրահավքներին խուժաններ ուղարկելով, որպեսզի խափանեն խաղաղ հանրահավաքները. «Չի կարելի թիվ մեկ քաղաքական ամբիոնը սարքել ցածրադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված