30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատրաստվում են կտրուկ քայլերի. Բաղրամյան 26-ում թեժ է /վիդեո/

«Արդեն երրորդ օրն է նախագահական նստավայրի դիմաց ենք: Հերթական անգամ նշանակված դատական նիստը հետաձգվեց: Հղի հարսս երեխան գրկին պատրաստ է կտրուկ քայլերի: Այսօր իմացանք, որ նախագահը դուրս է գալու փորձելու ենք ճանապարհը փակել: Տեսնենք՝ կստացվի՞»,- Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց գազի պայթյունի արդյունքում երկրորդ կարգի հաշմանդամ դարձած Արտակ Պետրոսյանը:

Պետրոսյանների 8 անձից բաղկացած ընտանիքը ակնթարթների ընթացքում հայտնվել է փողոցում: Գազի արտահոսքից առաջացած պայթյունը ոչ միայն ֆիզիկական, նաև հոգեբանական լուրջ վնասներ է հասցրել այս ընտանիքին: Պայթյունի ժամանակ վնասվել է նաև ընտանիքի հղի հարսը` պատը փլվել է նրա վրա: Դեպքից հետո ծնված փոքրիկը 2 ու կես տարեկան է: Նա ևս պայքարում է տուն ունենալու իր իրավունքի համար:

Ընտանիքում նորից համալրում է սպասվում` մինչ տուն ունենալու հույսերը գնալով մարում են:

Օրեր առաջ Պետրոսյանների ընտանիքը հղի հարսի ու փոքրիկի հետ մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան փողոցը:

Մանրամասները օրերս արված տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ