11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հացադուլ ծեծի ուղեկցությամբ. բացառիկ մանրամասներ ահաբեկչության մեջ մեղադրվող գնդապետի մասին /վիդեո/

Նորք -Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված  զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանի հետ դեռևս 2013 թվականին Henaran.am-ը հարցազրույց է հրապարակել, որտեղ բացառիկ մանրամասներ կան: «13 օր Աղդամի բանտում հացադուլի մեջ եմ եղել, բայց մի տարբերությամբ՝ հիմա պայմաններն են փոխվել, էնտեղ էքստրեմալ պայմաններ էին, կես բաժակ ջուր էին տալիս օրվա մեջ ու ռեժիմով ծեծ […]

Շարմազանովը խորհուրդ է տալիս սպասել ՀՀԿ ԳՄ մյուս նիստին/վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին խորհուրդ տվեց սպասել մյուս գործադիր մարմնի նիստին, երբ գուցե քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ հայտնի կլինեն որոշ մանրամասներ: Խոսելով մամուլում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համատեղ ուժերով կոալիցիա կազմելու մասին, Աժ փոխնախագահը նախընտրեց որևէ մեկնաբանություն չտալ: Նա միայն տեղեկացրեց, որ ՀՅԴ-ի հետ դեռևս քննարկվում […]

Արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է ականջալուր լինել. Հրայր Թովմասյանի արձագանքը /վիդեո/

«Ընտրական օրենսգրքի նախագիծը հաջորդ շաբաթ որոշակի հրապարակայնություն կստանա»,-այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերն այդպես էլ չմասնակցեցին քննարկումներին, Թովմասյանը պատասխանեց. «Ասում են` կիսատ եփած ճաշը լավ չի, որ հրամցվի, կա խնդիր, պետք է հասկանալ այդ ամբողջ պրոցեսները, իրացնել Սահմանադրությունը, որից հետո քաղաքական ուժերի հետ քննարկումներ կլինեն»: Հարցին, […]

Սուր շնչառական վիրուսները նահանջում են /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը՝ ասաց, թե այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ բավական լուրջ հաջողություններ կան գրանցված: «Բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման […]

Աշուղի հուզիչ երդումը /վիդեո/

«Երդվել եմ, որ եթե երկար ապրեմ բոլոր հերոսների անուններով երգեր եմ գրելու: Այստեղ պառկած բոլոր հերոսները  «չաուշներ»  են ու «անդրանիկներ» են: Բոլոր դարերում ՝ հերոսը հերոս է…»,-այսօր՝ հունվարի 28-ին, հայոց բանակի օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում Henaran.am-ի թղթակցին ասաց աշուղ Ռազմար Սասունցին: Մանրամասները՝ տեսանյութում:

Օֆշորի գործի հետ կապ չունեմ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան/վիդեո/

«Բացարձակ որեւէ առնչություն չունեմ օֆշորի  գործի հետ»,- այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Լրագրողներից մեկը նկատեց, որ  քրեական գործում հենց Կճոյանի անունն է շոշափվում. «Ով շոշափում է, թող նա էլ բացատրի»,-նկատեց Սրբազազանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Իրականության հետ կապ չունի. Գարեգին Բ-ն արձագանքեց /վիդեո/

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր Եռաբլուր ռազմական պանթեոն էր եկել հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկներին: Կաթողիկոսը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնցից ոչ բոլորն էին վերաբերում բանակին: «Համամիտ չենք այն գնահատականին, որ առաջնորդները ցոփ ու շվայտ կյանքով են ապրում: Կարծում ենք՝ դա ավելի շատ շահարկվում է, քան իրականության հետ որեւէ առնչություն ունի: Իսկ եթե նման […]

Այսօր զոհված հայորդիների անունը լսելիս՝ մեզնից յուրաքանչյուրի մեջ սարսուռ է անցնում.Սեյրան Օհանյան /վիդեո/

Այսօր՝ հունվարի 28-ին Հայոց բանակի օրը,  Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեց  նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ցանկանում եմ, որ մենք բոլորս անենք ամեն ինչ՝ բանակի հետ միասին համաժողովրդական բանակի վերածվելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Այսօր զոհված հայորդիների անունը լսելիս՝ մեզնից յուրաքանչյուրի մեջ սարսուռ է անցնում և ցավն ու սխրանքը շաղախում, դարձնում է հպարտություն, հետո կարծրացնում, […]

Ապրեք խաղաղության մեջ. ոստիկանապետը մերժեց լրագրողներին /վիդեո/

Այսօր` հունվարի 28-ին, Հայոց բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոն էր այցելել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Ապրեք խաղաղության մեջ ու գնացեք, զբաղվեք ձեր գործով, բացեք դիմացս»,- լրագրողներին դիմեց Վլադիմիր Գասպարյանը: Այդ ժամանակ ոստիկանապետին մոտեցավ մի սպիտակահեր, տարեց  կին` ասելով. «Հլը մի րոպե, հլը լռեք, ինչի՞ եք շրջապատել էս տղին: Խնդրում, աղաչում եմ, որ ոչ մեկն էսօր ոչ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի