11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

520 հազար թոշակառու սոված է…/վիդեո/

Այսօր` նոյեմբերի 20–ին, Սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «ՈՉ»–ի ճակատի հանրահավաքին Ազատության հրապարակում«Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանն նշեց, որ սահմանադրական փոփոխությունները «ավանտյուրա» են։ «Գործող Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ ոչնչացվել է ընտրությունների ինստիտուտը, որ խնամի–սանիկակական հարաբերությունների արդյունքում ձևավորված կլանը նստել է մեր վզին, որ 520 հազար թոշակառու սոված է, 1 մլնից ավելի մարդ` կիսասոված, որ մի գիշերում […]

Ազատամարտիկների պատրաստ են իշխանափոխության/վիդեո/

«Ազատամարտիկների դաշինքը» համագործակցելու է բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակն իշխանափոխությունն է»,- այսօր` նոյեմբերի 20–ին, Սահմանադրական փոփոխությունների դեմստեղծված  «ՈՉ»–ի ճակատի հանրահավաքին Ազատության հրապարակում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը` ընթերցելով դաշինքի հայտարարությունը։ «Մենք` ազատամարտիկներս, համոզված ենք, որ երկրում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Գործող սահմանադրությամբ ավելի հեշտ է լուծել երկրի առջեւ ծառացած անվտանգության եւ սոցիալական […]

Կոնկրետ հանցագործությունների համար` կոնկրետ մեղավորներ չկան.Ստեփան Դեմիրճյան/վիդեո/

Ազատության հրապարակում, այսօր` նոյեմբերի 20-ին  մեկնարկած «ՈՉ»-ի հանրահավաքում ելույթ ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը : Դեմիրճյանը նշեց, որ իր կուսակցությունը և ինքը մերժում են Սահմանադրական բարեփոխումները, քանի որ երկրի այս աղետալի վիճակը պայմանավորված է ոչ թե Սահմանադրության անկատարությամբ, այլ Սահմանադրության ոտնահարմամբ, մի խումբ մարդկանց կողմից իշխանության յուրացմամբ: Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների հասարակական […]

Լացելու չափ ծիծաղելի են /վիդեո/

Նոյեմբերի 20-ին Ազատության հրապարակում մեկնարկած  «ՈՉ»-ի հանրահավաքի մեկնարկին ելույթ ունենալով՝ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց. «Մեր երկիրը կրկին փորձության առջեւ է, 15 օր հետո մեր ժողովուրդը շատ լուրջ պատմական որոշում պետք է կայացնի: Խնդիրը շատ պարզ է, Սերժ Սարգսյանը հնարք է կիրառել, թե իբր գնում է բարեփոխումների: Լացելու չափ ծիծաղելի են, բռնապետ՝ մարտի մեկն ուսին, […]

Ո՞վ է պատասխան տալու վերելակների վթարների համար /վիդեո/

Վերելակի վթարների դեպքում պատասխանատվություն կրելու է վերելակի փորձաքննություն անցկացնող ընկերությունը: Այդ մասին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը` նշելով, որ բարեբախտաբար մինչև այժմ դժբախտ ելքով վթար չի գրանցվել: Մանրամասները` տեսանյութում:

«Տուգանքները, որ բերենք լցնենք Ազգային ժողովի դեմը, էդ շենքը կփակի …»

«Մի միլիոն 800 հազար դրամ տուգանք ունեմ, ու այդ տուգանքների հիմնական պատճառն այն է, որ տաքսիների համար կայանատեղիներ չկան: Մեքենաները կայանում ենք  կանգառներում ու տուգանվում: Ժողովրդի պատճառով մեզ են տուգանում, երբ կանգառից դուրս և կանգառում ուզում են տաքսի նստել: Մի խոսքով երկու քարի արանքում ենք : Դուք մեր կոկորդը կտրում եք, երբ ավել կոպեկ փող […]

Վերելակների կեսը տեխզննություն չի անցել /վիդեո/

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց, թե քանի՞ տեխզննություն չանցած վերելակ կա Հայաստանում: «6.734 վերելակներից տեխզննություն չի անցել 3.335-ը: Եթե տուգանենք, ապա մեկ միլիոն դրամ պետք է տուգանենք, բայց ո՞ւմ […]

Ինչի՞ց է «նեղացել» Քոչարյանը /վիդեո/

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի և Վարդան Օսկանյանի մտահոգություններին Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ՝ ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը նկատեց. «Այս փոփոխությունների պարագայում Ռոբերտ Քոչարյանը իր վերարտադրման հնարավորությունը չի տեսնում և  դա մտահոգիչ է: Մնացած բոլոր արտահայտությունները, խոսքերը սպասարկվում են  այդ հույզը, որը առկա է երկրորդ նախագահի մոտ, որին ի դեպ, առաջին անգամ կյանքումս նախագահ անվանեցի»: Զուրաբյանի խոսքով՝ եթե […]

Ինչ է քննարկվել ԱԺ փակ նիստին /վիդեո/

Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստին քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, միջազգային և տարածաշրջանային հարցերին վերաբերող հարցեր, խոսվել է նաև Ղարաբաղյան կարգավորումից: Այդ մասին նիտից հետո լրագրողներին տեղեկացրեց Ազգային ժողով ժամանած Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Լրագրողների հետ զրույցում նա խոսեց նաև ԵՄ-ի հետ ստորագրվելիք Շրջանակային պայմանագրի վերաբերյալ: Մանրամասները` տեսանյութում: 

Քոչարյանի մոտ բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը, ի տարբերություն նախորդի, որում կային անընդունելի տեսակետներ, չէր պարունակում նման տոնայնություն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովն ասաց, որ չնայած դրան`այնպիսի տպավորություն է, որ Սահմանադրական բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի