07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ո՞վ է պատասխան տալու վերելակների վթարների համար /վիդեո/

Վերելակի վթարների դեպքում պատասխանատվություն կրելու է վերելակի փորձաքննություն անցկացնող ընկերությունը: Այդ մասին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը` նշելով, որ բարեբախտաբար մինչև այժմ դժբախտ ելքով վթար չի գրանցվել: Մանրամասները` տեսանյութում:

«Տուգանքները, որ բերենք լցնենք Ազգային ժողովի դեմը, էդ շենքը կփակի …»

«Մի միլիոն 800 հազար դրամ տուգանք ունեմ, ու այդ տուգանքների հիմնական պատճառն այն է, որ տաքսիների համար կայանատեղիներ չկան: Մեքենաները կայանում ենք  կանգառներում ու տուգանվում: Ժողովրդի պատճառով մեզ են տուգանում, երբ կանգառից դուրս և կանգառում ուզում են տաքսի նստել: Մի խոսքով երկու քարի արանքում ենք : Դուք մեր կոկորդը կտրում եք, երբ ավել կոպեկ փող […]

Վերելակների կեսը տեխզննություն չի անցել /վիդեո/

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց, թե քանի՞ տեխզննություն չանցած վերելակ կա Հայաստանում: «6.734 վերելակներից տեխզննություն չի անցել 3.335-ը: Եթե տուգանենք, ապա մեկ միլիոն դրամ պետք է տուգանենք, բայց ո՞ւմ […]

Ինչի՞ց է «նեղացել» Քոչարյանը /վիդեո/

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի և Վարդան Օսկանյանի մտահոգություններին Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ՝ ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը նկատեց. «Այս փոփոխությունների պարագայում Ռոբերտ Քոչարյանը իր վերարտադրման հնարավորությունը չի տեսնում և  դա մտահոգիչ է: Մնացած բոլոր արտահայտությունները, խոսքերը սպասարկվում են  այդ հույզը, որը առկա է երկրորդ նախագահի մոտ, որին ի դեպ, առաջին անգամ կյանքումս նախագահ անվանեցի»: Զուրաբյանի խոսքով՝ եթե […]

Ինչ է քննարկվել ԱԺ փակ նիստին /վիդեո/

Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստին քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, միջազգային և տարածաշրջանային հարցերին վերաբերող հարցեր, խոսվել է նաև Ղարաբաղյան կարգավորումից: Այդ մասին նիտից հետո լրագրողներին տեղեկացրեց Ազգային ժողով ժամանած Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Լրագրողների հետ զրույցում նա խոսեց նաև ԵՄ-ի հետ ստորագրվելիք Շրջանակային պայմանագրի վերաբերյալ: Մանրամասները` տեսանյութում: 

Քոչարյանի մոտ բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը, ի տարբերություն նախորդի, որում կային անընդունելի տեսակետներ, չէր պարունակում նման տոնայնություն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովն ասաց, որ չնայած դրան`այնպիսի տպավորություն է, որ Սահմանադրական բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ: Մանրամասները` տեսանյութում:

Գլխավորը զգացմունքն է, մնացյալը՝ հավելված /վիդեո/

«Ինձ թվում է նկարիչ ծնվում են, ոչ թե դառնում»,-կարծում է գեղանկարիչ, պրոֆեսոր Խաչիկ Ազիզյանը:Արարման ճանապարհին նկարիչը միայն երեք գույն է տեսել, մնացած գույները նրա համար երանգավորում են եղել : Ազիզյանի ներաշխարհում գլխավորը զգացմունքն է, մնացյալը հարցերը՝ նրա հավելվածը: Գեղանկարչության մեծերի մասին խոսում է հուզմունքով: Շուրթը մի տեսակ հիացմունքով թեքում ՝ արժեվորում է՝ Տիցիան, Վան Գոգ, […]

Քոչարյանի վերադարձը կախված է ՀՀԿ-ից /վիդեո/

«Կուսակցությունը ձևավորվում է՝ դեմքերից, անձերից, որոնք ունեն բավականին մեծ ազդեցության դաշտ և կարող են իրենց հետևից բերել շարքայինների, համակիրների և այլն: Այս պահին ՀՀԿ-ից ավելի ազդեցիկ կուսակցություն Հայաստանում չեմ տեսնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը ընդգծում է, որ ՀՀԿ-ում կա այդպիսի դեմքերի մեծ բանակ, նրանք բավականին կարկառուն են և […]

Դիվերսիա /վիդեո/

Ներկայացնում ենք Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը ԱԺ-ում: Աշխարհը ցնցած ահաբեկչությունն ու մեր պետության նկատմամբ հարևան երկրի դիվանագիտական դիվերսիայի փորձը ինձ ստիպումէ այսօրվա հայտարարությունների ժամին Հայաստանի ներքին վիճակին ու դրանում մեղավորներին ուղղված քննադատությունս թողնելքառօրյայի մյուս օրերին: Մեծ քսանյակի հետ որևէ կապ չունեցող Ադրբեջանի բռնապետ Ալիևը, որին Էրդողանը հետը տարել էր գագաթնաժողովինմասնակցելու, հայտարարեց, թե իր […]

Ձյուն և խիստ մառախուղ /վիդեո/

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունու ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև: Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի