28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չեմ հայհոյել, հնարավոր է ուրիշ բան եմ ասել … /վիդեո/

«Չեմ հայհոյել, հնարավոր է ուրիշ բան եմ ասել ու հասկացել են հայհոյանք: Եթե հայհոյել եմ՝ բերեք ցույց տվեք: Ճիշտ չեմ համարում, որ բոլորովդ հարձակվում եք մի մարդու վրա»,-լրագրողների հետ զրույցում առավոտվա միջադեպին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:

Սեդրակյանը նշում է, որ պատգամավորին հարցեր տալու համար հարկավոր է գնալ նրա սենյակ և անհատական դիմել հարցազրույցի համար, որը պետք է արվի գրավոր տարբերակով:

«Հիմա լավ կլինի, որ հավաքեմ իմ պատգամավոր ընկերների ու Ձեզ շրջապատելով սկսեմ հարցեր տալ»,-ասաց Սեդրակյանը:

Սեդրակյանը հատկապես վիրավորվել է, երբ լրագրողը հարցրել է, թե նրա ընտանիքը կապված է կրիմինալի հետ. « Դուք իմ ընտանիքը ճանաչո՞ւմ եք, բա չեք ամաչում նման հարցեր եք տալիս: Կարող ա իմ կնոջը ու երեխաներին տեսնեք՝ ամաչեք»,-ընդգծեց Սեդրակյանը:

Մհեր Սեդրակյանը պնդում է, որ չի հայհոյել և ոչ մեկից ներողություն չի խնդրելու:

«Լինում են   նորմալ լրագրողներ և աննորմալ լրագրողներ: Ես ասել եմ՝ ասելիքս»,-ասաց Մհեր Սեդրակյանը հավելելով.« Մի հատ Ձեր հասցեները տվեք ու մտնեմ Ձեր ընտանիք՝ ամեն մեկիդ 10 հատ դեֆեկտ կգտնեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ