Պատրաստվում են մարտի 8-ին /վիդեո/
Տավուշի մարզի Չորաթան գյուղի երիտասարդները, որպես սիրո օր նշում են միայն Սիրո բարեխոս Սարգսի տոնը, իսկ Սուրբ Վալենտինի տոնը նրանց համար օտար է: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթան գյուղի երիտասարդ բնակչուհի Լուսինե Զարգարյանը:
«Ցավոք սրտի, գյուղում երիտասարդները շատ քիչ են, բայց ամեն դեպքում փորձում ենք ինչ-որ ձևով տոնը հետաքրքրի դարձնել: Մոտենում է կանանց միամսյակը: Մենք արդեն պատրաստվում ենք տոնին, որովհետև սահմանին բնակվող երիտասարդների համար ամեն մի տոնը առիթ է ավելի ամուր կապվելու միմյանց ու գյուղին»,-ընդգծեց Լուսինեն:
Լուսինեն ընդգծեց, որ սիրահարված երիտսարդները աղաբլիթ ուտում են, բայց քանի որ գյուղում եկեղեցի չկա՝ քչերին է հաջողվում հասնել Բերդ քաղաք մոմ վառելու համար:
Սիրո մասին խոսելիս երիտասարդ աղջիկը կարմրեց.«Դէ գյուղում բոլորը հարազատ են, ահստեղ սերը տարբերվում է»,-ասաց
Մանրամասները՝ տեսանյութում: