Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և առանձնակի կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ […]