28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նախագահը Սեյրան Մուշեղիչին ավելի լավ պաշտոն է տալու. գեներալ (վիդեո)

«Միշտ էլ փոփոխություն պիտի լինի: Նախ մեր նախարարը՝ Սեյրան Մուշեղիչը, շատ լավ նախարար է եղել, շատ լավ պատերազմով անցած, բանակաշինության մեջ հզոր, բայց երկար տարիներ որ մի մարդ նույն տեղում մնում է, իրա թերությունները աչքին չեն գալիս: Հիմա մեր նախագահը բանակից բոլորիցս լավ գիտի, իսկ ով ասում է, որ Վիգեն  Սարգսյանը բանակում չին ծառայել, չարաչար սխալվում է. Վիգենն իր կարիերան սկսել է հենց բանակից»,-այսօր լրագրողների հետ րույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Պաշտպանության ոլորտում կատարված վերջին փոփոխություններից:

«Մենք միշտ Վիգենին համարել ենք մեր բանակի տղա, ասենք էտի ես կարամ ասեմ, իսկ Վիգենը շատ լավ բանակը պատկերացնում է, որովհետև 7-8 տարի մեր նախագահի կողքին է եղել, որբ որ նա նախարար էր: Այդ որ բամբասանքներ են տարածում, թե չի ծառայել, սուտ է, 8 տարի մենակ ես եմ ձեզ ասում»:

Դիտարկմանը, թե այսինքն՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լճացել էր, նա արձագանքեց. «Նախագահն իրան ավելի լավ պաշտոն է տալու, Սեյրան Մուշեղիչին կտանեն մի պիտանի տեղ, որտեղ մեր ժողովրդի համար լավ գործ կանի, դա հաստատ է»: Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմի արդյունքնրը կապ չունեն նախարարի փոփոխության հետ: Ինչ վերաբերում է Պաշտպանության նոր նախարարին, ապա գեներալը չի համարում, որ նա կարճ ժամանակով է նշանակված, եթե ՀՀԿ-ը հաղթի ընտրություններում, Վիգեն Սարգսյանը, Սարոյանի ենթադրմամբ, կվերանշանակվի:

«Վիգեն Սարգսյանը լուրջ մարդ է, կարծում եմ՝ կվերընտրվի»:

Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովի՝ ԱԱԽ քարտուղար նշանակելուն, ապա գեներալ Սարոյանն հիշեց, որ որդու՝ Գրիշա Խաչատուրովի հետ ծառայել է, «Կապ չունի, որ Խաչատուրովի տղան է, շատ լավ կիրթ տղա է, ու ոչ թե Խաչատուրովի խաթեր են նշանակել, նա արժանի զինվորական է, որ նշանակել են այդ պաշտոնին: Ես որպես նախկին  զինվորական շատ հավանեցի այդ տղային, իսկ Խաչատուրովն էլ արդեն տարիքով է, թող էթա տուն էլի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ