Եթե իշխող ուժն անընդհատ սխալներ է թույլ տալիս, դա խոսում է այն մասին, որ հետևություններ չեն անում, անկարողունակ են կամ էլ` միտումնավոր են անում. Սեյրան Օհանյան

Իմ տեղեկությամբ՝ խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումներ, ինժեներական կառույցների, սարքավորումների ընթացքում որոշակի բարելավումների իրականացման շրջանակում, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք Զինված ուժերի մարտունակության անկման մասին, որոշ տեղային հատվածներում, որոշ ստորաբաժանումներում մեր զինծառայողներն իրենց խնդիրը կատարում են և […]