10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Փաստացի մեր աչքի առջև տեղի է ունենում հերթական դավաճանությունը»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռ մի քանի օր առաջ էինք տեղեկացրել այս դավաճանների լկտի պահվածքի իրական պատճառների մասին։ Հիշեցման կարգով նշեմ, որ դրանք միտված էին ժողովրդին շեղելու սպասվող աղետներից։ Ցավոք սրտի իշխանական ծաղրածուների կրկեսային ներկայացումները շարունակական բնույթ են ունենալու, իսկ այդ ներկայացումներին համընթաց Ադրբեջանը իրականացնելու է լուրջ ու վտանգավոր […]

Հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական այսօրվա կրակոցները ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս. Թաթոյան հիմնադրամ

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական այսօրվա կրակոցները, այդ թվում` ականանետային միջոցներից, որոնց հետևանքով ունենք զոհված ու վիրավոր զինծառայողներ, ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում ադրբեջանական հանցավոր կրակոցները ՀՀ ներխուժած դիրքերից են. այստեղ նաև դադարեցված է Սոթքի հանքավայրի աշխատանքը, իսկ անձնակազմը` տարհանված: Սա ադրբեջանական իշխանությունների հստակ […]

Արմեն Աշոտյանը բաց նամակով դիմել է Տոյվո Կլաարին

Արմեն Աշոտյանը բաց նամակ է գրել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլաարին, որում ասված է. «Հարգելի՛ պարոն Կլաար, Մինչ այսօր Դուք հայտարարում էիք, որ ԵՄ առաքելության շրջանակներում շատ «թափանցիկ» աշխատում եք Ադրբեջանի հետ և շաբաթը մեկ նախապես տեղեկացնում եք դիտարկման ժամանակացույցի մասին, Ձեր «թափանցիկ» գործելաոճին Ադրբեջանը պատասխանում է «ներթափանցիկ» գործելաոճով։ Արդեն 4 ժամից […]

Ադրբեջանի ստորաբաժանումները կիրառել են ականանետեր, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը Տեղ համայնքի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ»,- նշված է հաղորդագրությունում։ Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

«Նիկոլ Փաշինյան» անունը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Իշխանությունը հասարակությանն ուզում է համոզել, թե Ադրբեջանի հետ բանակցելու, պայմանավորվելու և խաղաղություն ապահովելու հնարավորություն և ունակություն ունի: Առանց անվտանգային շինարարարության, առանց արտաքին համարժեք քաղաքականության, առանց արդյունավետ պետական կառավարման ո´չ պայքարի, ո´չ հաղթանակի հնարավորություն չի լինելու: Ադրբեջանի առաջ ստորանալով, զիջելով, հանդուրժելով խաղաղություն երբեք չի լինելու: «Նիկոլ Փաշինյան» […]

«Փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը»․ Սոթքի ոսկու հանքի անձնակազմին տարհանել են

Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել: Տեղեկությունը Sputnik Արմենիա-ին հայտնել են «Գեոպրոմայնինգ» ընկերությունից։ «Ժամը 17։15-ի սահմաններում փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել անձնակազմին աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս պահին հանքը չի աշխատում», – հայտնել են ընկերությունից։ Հիշեցնենք՝ թշնամին վերսկսել է գործողությունները Տեղ գյուղի հատվածում, ԱԺ […]

Հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի