«Տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են․ Բրյուսելին են զեկուցում, մենք զեկույցից տեղեկություն չունենք»․ Միրզոյանը՝ Տեղ գյուղի մոտ ադրբեջանական սադրանքին ԵՄ առաքելության արձագանքի մասին

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի երեկվա սադրիչ գործողությունները եղե՞լ են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելության տեսադաշտում, նրանք արձանագրե՞լ են սադրանքը։ «Անշուշտ, երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով ՀՀ ԶՈՒ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը։ Այսօր արդեն […]