23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Վերահաշվարկն էլ չի փրկում ՔՊ-ին․ «Հրապարակ»

Մինչ Արցախը պայքարում է լինել-չլինելու համար, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մարտեր մղել՝ յուրաքանչյուր քվեաթերթիկի համար, որ Երեւանում իշխանություն զավթի։

Ավագանու ընտրություններից հետո հանձնաժողովների իշխանական անդամների պահանջով մասշտաբային վերահաշվարկ է սկսվել, որը կավարտվի վաղը՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14.00-ին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերահաշվարկի արդյունքում փոփոխություններն այնքան շատ չեն, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեն։

Այնպես որ մի տեղ ծալված, մյուս տեղում անվավեր ճանաչված մի քանի քվեաթեթիկ վավեր ճանաչելով հարցը հնարավոր չի լինելու լուծել եւ ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության օգտին մանդատ չի ավելանա։ Վերահաշվարկի մոտ 80 տոկոսն արվել է եւ տարբեր ուժերի ձայները մի քանի հատ քվեով են ավելացել կամ պակասել։ Դիցուք՝ Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքի երեք տեղամասերում հաշվարկի արդյունքում «Հանրային ձայն» կուսակցության ձայներն են մեկով ավելացել, մնացած ուժերի դեպքում փոփոխություն չի եղել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ